Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Բացառիկ հնարավորություն՝ բոլորիս ջանքերը մեկտեղելու

Բացառիկ հնարավորություն՝ բոլորիս ջանքերը մեկտեղելու
24.09.2025 | 13:05

2025 թվականի սեպտեմբերի 26-ին Ազգային ժողովում կայանալիք` Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու թեմայով խորհրդարանական լսումներին զուգահեռ, Ազգային ժողովի մուտքի մոտ, Բաղրամյան պողոտայի վրա ժամը 12:00-ից հրավիրվում է հանրահավաք։ Սա բացառիկ հնարավորություն է մեր բոլորի ջանքերը մեկտեղելու և համատեղ ուժերով, օրինական և սահմանադրական ճանապարհով թշնամու տիրապետությունից ազատվելու համար։

Հավաքն արտոնված է Երևանի քաղաքապետարանի կողմից։

Խնդրում եմ տարածել այս տեղեկատվությունը, ծանուցել և կազմակերպել բոլորիս միասնական մասնակցությունը։

Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4277

Մեկնաբանություններ