Նիկոլ Փաշինյանը մինչև հունիսի 7-ի ԱԺ ընտրություններն ասում էր, որ եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունենա, սեպտեմբերին լինելու է աղետաբեր պատերազմ։ ԱԺ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունեցավ։ Այսօր հայտարարել է,թե պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, կառավարությունը սպասարկելու է խաղաղության օրակարգը։
Այս կարճ ժամկետում, հաշված օրերի ընթացքում ի՞նչ փոխվեց, որ աղետալի պատերազմի սպառնալիքը վերացավ:
Ո՞վ էր Փաշինյանին ասել, որ սեպտեմբերին աղետալի պատերազմ է լինելու:
Ո՞վ է նրան հիմա վստահեցրել, որ պատերազմ չի լինելու։
Ոսկան Սարգսյան