Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Շարունակելու են վիրավորել, կեղծել ու ստել՝ փուչ այցերով բթացնելով հայերի զգոնությունը

Շարունակելու են վիրավորել, կեղծել ու ստել՝ փուչ այցերով բթացնելով հայերի զգոնությունը
16.09.2026 | 14:02

Եթե որևէ մեկը կարծում էր, թե Մատենադարան ևս մեկ անգամ այցելելով (նա այնտեղ նախկինում էլ է եղել)՝ Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն մտքափոխվել է և համաձայնել, որ Գանձասարն ու Դադիվանքը պատմականորեն հայկական հոգևոր ու մշակութային կենտրոններ են եղել, ապա պետք է հիասթափեցնեմ՝ դա այդպես չէ։

News.am-ին տված իր երեկվա հարցազրույցում նա պաշտպանում է իր և մյուս դիվանագետների այցելությունն Արցախ, դատարկաբանություններով պարտակում Ադրբեջանի հանցագործություններն ու Արցախում իրականացված էթնիկ զտումը՝ հայաթափումը, և շարունակաբար հավասարության նշան դնում կողմերի միջև, այդ թվում՝ պատմական, հոգևոր ու մշակութային ժառանգության հարցերում։ Ահա թե ինչ է նա բառացիորեն ասում. «Այցը միաժամանակ ցույց տվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև մշակութային ժառանգության կոնկրետ հարցի շուրջ, ըստ ամենայնի, պատմական փաստերի վերաբերյալ համաձայնություն չկա»։

Ավելին՝ երբ նրան ուղիղ հարցնում են Արցախում հայկական եկեղեցիների, գերեզմանոցների և մշակութային այլ հուշարձանների ոչնչացման մասին, Գրոնոն իսկույն հիշեցնում է հակամարտության ավելի վաղ փուլերում «երկու կողմերին» վերագրվող ավերածությունների մասին՝ հավելելով, որ այդ հաղորդումները դեռ պետք է «անկախ կերպով ստուգվեն» մշակութային ժառանգության փորձագետների կողմից։ Այսպիսով, նույնիսկ հայաթափված Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցում գործի է դրվում նույն՝ «երկու կողմերի» միջև պատասխանատվությունը տարրալուծող հավասարեցման սկզբունքը։

Ասել կուզի՝ ԵՄ-ն Արցախի պատմության և մշակույթի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես միմյանցից տարբերվող, բայց համարժեք գնահատականներ և այդ հարցում որևէ կերպ դիրքորոշվելու նպատակ չունի։ Այսինքն՝ թքած ունեն պատմական ճշմարտության, հայոց կրոնական զգացմունքների և ազգային արժանապատվության վրա։ Այսպիսի կեցվածքով Գրոնոն վիրավորում է ամբողջ հայ ազգին։

Հենց այդ պատճառով էլ սրան ու սրա նման գործիչներին պետք չէ հրավիրել Մատենադարան և փորձել ինչ-որ բան բացատրել։ Նա էլ, նրա վերադասներն էլ հրաշալի գիտեն, որ հայկական են եղել և՛ Գանձասարը, և՛ Դադիվանքը, և՛ Արցախում դեռ կանգուն մնացած կամ արդեն ավերված բոլոր հայկական եկեղեցիներն ու վանքերը։

Սրանց պետք է հայկական սրբությունների դռան շեմից հետ ուղարկել, որպեսզի վերջապես մեկ-երկու բան հասկանան հայոց պատմությունից ու մշակույթից։ Այլապես շարունակելու են վիրավորել, կեղծել ու ստել, թուրքերի և ադրբեջանցիների հետ հայության կործանման ծրագրեր մշակել և դրանք անկաշկանդ իրականացնել՝ նման փուչ այցերով բթացնելով հայերի զգոնությունը։

Ցավոք, այս տարրական քաղաքական և դիվանագիտական ճշմարտությունը Հայաստանում, թերևս, դեռ քչերը կհասկանան և կշարունակեն գրոնոներին հարգանքով ընդունել ու ինչ-որ բան բացատրել:

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 278

Մեկնաբանություններ