Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ. պաշտոնյայի այցի մասին նախապես չէր հայտարարվել՝ հաղորդում է РИА Новости-ն։ Քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու Մերձավոր Արևելքի իրավիճակին առնչվող հարցեր: Կրեմլը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից և կենտրոնանալ բանակցությունների վրա:               
 

Ժողովրդին շաշի տեղ են դնում

Ժողովրդին շաշի տեղ են դնում
24.12.2023 | 06:57

Հայաստանում ամենացածր վարկանիշ ունեցող պետական հիմնարկներից մեկի՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրել է .Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ: Բացի խորհրդարանում ջուր ծեծելուց, իրար վիրավորելուց, կառավարության ուղարկած օրինագծերը դակելուց և դրա համար ամեն ամիս մոտ մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստանալուց, երեսփոխանները երկրի, ժողովրդի համար ի՞նչ են արել, որ աղքատ,11 միլիարդ դոլար արտաքին պարտք ունեցող Հայաստանի սուղ բյուջեից ճոխ պարգևատրվում են։ Դուք գիժ ե՞ք, թե՞ ժողովրդին եք շաշի տեղ դնում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 8255

Մեկնաբանություններ