Ժնևում հինգշաբթի անցկացված ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները, ըստ Թրամփի վարչակազմի, դիվանագիտության վերջին հնարավորությունն էր, նախքան որոշելը՝ սկսե՞լ պատերազմ, թե՞ ոչ: Ըստ խնդրին ծանոթ աղբյուրի՝ ամերիկյան կողմը հիասթափված է եղել Իրանի դիրքորոշումից։ Իրանը մերժել է ուրանի հարստացումից մշտապես հրաժարվելու, իր միջուկային օբյեկտները ապամոնտաժելու և ուրանի պաշարները երկրից դուրս բերելու պարտադրանքը։                
 

Խոստումներ, որ գրվում են ավազին

Խոստումներ, որ գրվում են ավազին
27.02.2026 | 15:15

Նիկոլի հերթական ճոխ խոստումը մեռավ։ Այս անգամ խոսքը վերաբերում է «ակադեմիական քաղաք» անվամբ նախագծին, որի մասին կառավարության վերջին նիստում կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, թե ժամկետների որոշակի հստակեցում է տեղի ունենում, այլ կերպ ասած՝ նոր ժամկետներ։

Արդեն որերորդ անգամ ժամկետները փոխվում են՝ առանց որևէ շինարարության, առանց որևէ կոնկրետ գործ անելու։ Պարզապես փոխվում են միայն ժամկետները։

Այս անգամ հայտարարել են, որ շինարարությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից, իսկ առաջին փուլի շինարարական աշխատանքներն ավարտել 2030-ականներին։

Այնքան անորոշ է ամեն ինչ ներկայացվում։ 2030-ականների կեսից հետո գործը կավարտեն, ավելի քան 10 տարի հետո։ Այսինքն, հերթական սին, սուտ խոստումն է ժողովրդին, լավ իմանալով, որ իրենք իսկի 3 ամիս չեն մնա իշխանության, ուր մնաց՝ 10 տարի։

Այսպիսի մեռած խոստումներ Նիկոլ Փաշինյանը շատ ունի, սա էլ հերթական փուչիկն է, որը պայթում է։ Հիշում եք, այդպիսի բազմաթիվ փուչիկներ կան։ Օրինակ, Երևանի Աջափնյակի մետրոն, որ պիտի կառուցվեր, բայց չծնված մեռավ։ 300 դպրոցները, որ պիտի կառուցվեին, բայց ընդամենը 60-նն է կառուցվել, այն էլ՝ կիսատ-պռատ, և վատ շինարարության հետևանքով քանդվում են շենքերը։ 500 կմ ասֆալտապատումը, որի մեծ մասը իրականացվել է շեղումներով, մեծ մասն էլ չի իրականացվել, պետբյուջեի փողը կերել են, ճանապարհները սարքել նախատեսվածից քիչ։ Հիշենք ջրամբարները, որոնք այդպես էլ չկառուցվեցին՝ Արաքս գետի ջուրը թողնելով Թուրքիային։ Այսպես բազմաթիվ խոստումներ, որոնք փուչիկ են և պայթում են ու իրականություն չեն դառնում։

Թերևս, միակ խոստումը, որ Նիկոլ Փաշինյանը տվել է և հետևողականորեն կատարել, Արցախը Ադրբեջանին հանձնելու խոստումն է, որը նա տվել է Իլհամին ու իրականացրել պարտաճանաչ կերպով։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 244

Մեկնաբանություններ