Պարզվում է Հայաստանը պահանջարկներ ունի:
Հաշվի առնելով Հայաստանի պահանջարկները, ԿԳՄՍՆ-ն 2025 թվականին առաջին անգամ կազմակերպեց «Պետության պահանջարկի վրա հիմնված (Demand Driven) գիտահետազոտական նախագծեր 2025» մրցույթը:
Առաջին հայացքից լավ է, որ պետությունն ինչ-որ բանի պահանջարկ ունի: Սակայն, մյուս կողմից` ո՞րն է Հայաստանի պահանջարկը:
14 մլրդ դոլար արտաքին պարտք, էներգետիկ ռեսուրսների դեֆիցիտ, օկուպացված տարածքներ, հազարավոր բռնի տեղահանված անձինք, աղքատություն, արտաքին ագրեսիայի վտանգ։
Կարծում եք թվարկած մարտահրավերները չեզոքացնելու կամ մեղմելու համա՞ր է անցկացվել «պետության պահանջարկների» մրցույթը:
Իհարկե, ոչ:
ԵՊՀ-ն ազդարարում է, որ «պետության պահանջարկի» մրցույթի հաղթողներից է, օրինակ` «ձեռքաթևավորների ուսումնասիրությունը» ծրագիրը (կոդ՝ 25DD-1F073): Պետությունը հատկացրել է 30 մլն դրամ (80 000 ԱՄՆ դոլար), որպեսզի ԵՊՀ-ից ինչ-որ մեկը «նախատեսի» անցկացնել «չղջիկների ակուստիկ մոնիթորինգ»:
Այլ կերպ ասած` ակուստիկ սարքերով լսի չղջիկներին: Լավ գործ է չղջիկներին հարկատուների հաշվին լսել «նախատեսելը», սակայն ավելի լավ չէ՞ ԵՊՀ-ական «չղջիկասերները» գնան և չղջիկներին հետևեն Նորվեգիայի, Նոր Զելանդիայի կամ Ավստրալիայի հարկատուների հաշվին:
«Պետության պահանջարկի» մրցույթի արդյունքների վերաբերյալ կարելի է անվերջ խոսել:
Անիմաստ է, քանզի Հայաստանի համար չղջիկները կենսաթոշակառուներից կարևոր են:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ