«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ինքն իրենից գոհ ապրում է աշխարհասփյուռ հայությունը՝ անՄիտք, անՊատիվ ու անԽիղճ

Ինքն իրենից գոհ ապրում է աշխարհասփյուռ հայությունը՝ անՄիտք, անՊատիվ ու անԽիղճ
16.11.2026 | 15:42

ԱՐՑԱԽԸ աշխարհասփյուռ հայության «Միտքն էր, Պատիվն էր ու Խիղճը»:

Արցախը պարզապես աշխարհագրական տարածք չէր, պարզապես քարտեզի վրա գծված սահմաններով հայրենիքի մի հատված չէր։ Արցախը մեր ազգային արժանապատվության խորհրդանիշն էր, մեր պատմական հիշողության կենդանի վկայությունը, մեր հավաքական կամքի, ինքնության ու գոյության իրավունքի բարոյական և ֆիզիկական հենասյունը։

Մեր Միտքն էր, որովհետև այնտեղ էր խտացած մեր ազգային գիտակցությունը։

Մեր Պատիվն էր, որովհետև խորհրդանշում էր սեփական հողի վրա ազատ ու արժանապատիվ ապրելու մեր կամքը։

Մեր Խիղճն էր, որովհետև նրա հանդեպ մեր վերաբերմունքն էր չափում մեր հավատարմությունը նախնյաց պատգամներին ու պատասխանատվությունը գալիք սերունդների առջև։

Եվ այդ ամենը անխղճորեն, անկշտում ու ցինիկ կերպով մսխվեց՝ հավաքական անտարբերության, ընչաքաղցության, պառակտության ու ինքնախաբեության մեջ։

Կորցրինք ոչ միայն Արցախը, այլև այնպիսի բաներ, որոնց արժեքը երբեք չի կարող չափվել հողատարածքով կամ այդ հողատարածքի վրա առկա նյութական բարիքներով:

Բայց ամենասարսափելին նույնիսկ կորուստը չէ։ Ամենասարսափելին այդ կորստով հպարտանալն է, դոշին «պլպլան բրոշկա» խփած աղետաբերին կրկին վստահելն ու նրա «պեռաշկի-կուկուռուզա-բանանային» կապիկություններով զմայլվելը:

Եվ այսօր, կարծես ոչինչ էլ չի պատահել, աշխարհասփյուռ հայությունը շարունակում է իր առօրյան՝ զբաղված տարատեսակ «ֆեստիվառներով ու սննդային փառատոներով», ընտանեկան մեծ ու փոքր տոնակատարություններով ու այդ ամենի կադրերով համացանցը ողողելով: Այլ ազգերի մոտ ծիծաղ հարուցող ինքնագոհությամբ շարունակում է խոսել հայրենասիրությունից, ինքնիշխանությունից և պետականաշինությունից :

Հակիրճ՝ հիմա ինքն իրենից գոհ ապրում է աշխարհասփյուռ հայությունը՝ «անՄիտք, անՊատիվ ու անԽիղճ»։

Զի , եթե Արցախը կորցնելը համազգային ողբերգություն էր, ապա այդ կորստի հետ այսպես անխռով ապրելը՝ բարոյական կոդեքսի սնանկության ցուցիչ։

Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու՝ Հայերի Հայաստանը:

Արգամ Տեր-Պողոսյան

Դիտվել է՝ 2313

Մեկնաբանություններ