«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Խոհեր՝ ինձնից ու ժողովրդից

Խոհեր՝ ինձնից ու ժողովրդից
05.11.2025 | 15:06

Ոսկին ստուգում են կրակով, կնոջը` ոսկով, տղամարդուն` կնոջով։

Սենեկա

Չորս բան չես կարող հետ վերադարձնել.

- Արդեն նետած քարը։

- Բերանից դուրս եկած խոսքը։

- Պահը, որը բաց ես թողել։

- Ժամանակը, որ արդեն գնացել է։

Եթե մարդը շատ է ծիծաղում, ուրեմն նա իր հոգու խորքում միայնակ է։

Եթե շատ եք քնում, ուրեմն տխուր եք։

Եթե չափից շատ եք ուտում, ուրեմն լարված եք։

Եթե ամեն մի մանրուքից ափից դուրս եք գալիս, ուրեմն դուք սիրո պակաս ունեք։

Այսօր` այսքանը։

Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 5163

Մեկնաբանություններ