Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հասարակությունը մի տրիգերից կարող է պայթել, բայց, ցավոք, մինչև դանակը ոսկորին չի հասնում, դա չի կատարվում

Հասարակությունը մի տրիգերից կարող է պայթել, բայց, ցավոք, մինչև դանակը ոսկորին չի հասնում, դա չի կատարվում
26.08.2026 | 12:21


Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ հանրությունը ազգային անվտանգության սպառնալիքների նկատմամբ զգայուն չի եղել:

Օրինակ, մինչև 1940 թվականը Ուինսթոն Չերչիլը, ըստ էության, միայնակ էր, երբ խոսում էր նացիստական Գերմանիայի աճող վտանգի և հնարավոր ագրեսիայի մասին: Ոչ բրիտանական վերնախավը, ոչ հասարակությունը բացարձակապես զգայուն չէին այդ ամեն ինչի նկատմամբ: Անգամ Հիտլերի հետ գնացին Մյունխենյան գործարքի՝ հավատալով, որ խաղաղություն են կնքել:

Այսինքն՝ նույնիսկ բրիտանական նման հասուն հասարակությունը այդպիսի պատրանքների մեջ է ընկնում և ազգային անվտանգությանը սպառնացող արտաքին վտանգների նկատմամբ կորցնում է իր զգոնությունը:

Հիմա նույն բանը Հայաստանում է կատարվում:

Մեր առաջ թղթեր են թափ տալիս և ասում որ խաղաղություն է, բայց իրականում տանում են նույն քաղաքականությունը՝ ագրեսորի խաղաղեցման քաղաքականություն կոչվածը:

Հասարակությունը ինչ-որ մի տրիգերից կարող է պայթել, բայց, ցավոք սրտի, մինչև դանակը ոսկորին չի հասնում, դա չի կատարվում:

Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 1490

Մեկնաբանություններ