«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Փակում են «Շողակաթ» հեռուստաընկերությունը

Փակում են «Շողակաթ» հեռուստաընկերությունը
25.12.2025 | 15:02

Հոգևոր, մշակութային հեռուստաընկերություն, որը, ստեղծման օրից ի վեր, անդավաճան է մնացել իր որդեգրած գծին, չի ցուցադրել անմակարդակ, անճաշակ որևէ բան, ուշադրություն է դարձրել կիրթ, մաքուր խոսքին և կադրին, ունեցել է թեև ոչ շատ մեծ, բայց ձևավորված լսարան: «Շողակաթը» միշտ այլընտրանք է հանդիսացել գոյություն ունեցող հեռուստատեսային անճաշակությանը, անբովանդակությանը, փող շինելու մոլուցքով արտադրվող ցածրակարգ սերիալային և շոու շքերթին, հեռուստադիտողին դեգրադացնելու մրցավազքին:

Թեև ես չեմ աշխատել «Շողակաթում», բայց մի քանի անգամ առիթ ունեցել եմ համագործակցելու և համոզվել եմ, որ այնտեղ աշխատում են իրենց գործին նվիրյալ, արհեստավարժ, ստեղծագործ, արժեքներ ունեցող մարդիկ: Իմ հարազատ «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության փակվելուց հետո «Շողակաթը» միակ հեռուստաընկերությունն է եղել, որը որդեգրել է հեռուստատդիտողին կրթելու առաքելությունը:

Փակում են «Շողակաթը», փակում են գոյություն ունեցող միակ այլընտրանքը, փակում են Մայր Աթոռի վրա իրականացվող տիրադավ գրոհի ֆոնին, փակում են «կրթվելը նորաձև է» հասարակությանը դեգրադացնող այլանդակ արշավի ֆոնին: Սա սովորական մի դրվագ չէ, որ ասենք ու անցնենք: Սա մեր երկիրը կործանելու ծրագրի մի մաս է անկասկած:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 3317

Մեկնաբանություններ