Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Հաջորդ ֆորումը՝ Հայաստանու՞մ

Հաջորդ ֆորումը՝ Հայաստանու՞մ
01.03.2024 | 22:17

Սերդար Քըլըչը Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ առաջարկել է հաջորդ շաբաթ Հայաստանում անցկացնել հանդիպում։

Շատ հետաքրքիր է, նրանք, ովքեր ռուս պաշտոնյաների դեմ կազմակերպում էին ակցիաներ, արդյո՞ք նույնը անելու են թուրքերի դեպքում, թե՞ թուրքերը թշնամի չեն իրենց համար:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3128

Մեկնաբանություններ