Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ո՛վ ու՛մ է մեղադրում

Ո՛վ ու՛մ է մեղադրում
20.12.2025 | 11:48

Շատ մազալու ԱԱԾ ունենք։

Որ եպիսկոպոսներից մեկը երեսուն տարի առաջ եղել է օտար գործակալ, համարում է ազգային անվտանգության սպառնալիք, իսկ այն փաստին, որ հաստատված տվյալներով ԱԳ նախարարը, ում ձեռքով Նիկոլն իրականացնում է Հայաստանի վաճառքը Թուրքիային, կրկնակի ագենտ է, այդ թվում նաև՝ թուրքական, հանգիստ է վերաբերվում։

Աղասի ԵՆՈՔՅԱՆ

Դիտվել է՝ 4341

Մեկնաբանություններ