Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Մեր դիվանագիտությունն այժմ նման է մեր ֆուտբոլային հավաքականին՝ դարպասապահ չունի, հարձակվողների մասին էլ խոսք չկա

Մեր դիվանագիտությունն այժմ նման է մեր ֆուտբոլային հավաքականին՝  դարպասապահ չունի, հարձակվողների մասին էլ խոսք չկա
15.01.2026 | 17:39

Հայկական դիվանագիտության դիմաց միշտ ծանր գին է վճարում մեր երկիրը։

Եթե նախկինում Մադրիդյան ու Կազանյան տիպի բանակցությունների մեջ էինք, փոխզիջումներ էին քննարկվում, այժմ մեր դիվանագիտությունը լրիվ նման է մեր ֆուտբոլային հավաքականին, ավելին, կարծես մեր դիվանագիտությունը դարպասապահ չունի, հարձակվողների մասին էլ խոսք չկա։

Մեզ վրա ադրբեջանական բենզին են վաճառում, հակառակորդն ու մեր իշխանությունները դա վերածում են փիառի, որը հրամցվում է մեր անգիտակից զանգվածներին, այնինչ, այդ վառելիքի դիմաց շուկայական գին է վճարվում։

Հիմա, 6 տարի անց, մենք բազմաթիվ զիջումներ ենք արել, կորուստներ ենք կրել, այսօր 49+ տարով մեր սուվերեն տարածքի կսրևոր հատվածը հանձնվել է չգիտես ում, ԱՄՆ ասվածը հարաբերական է, կարևորն այն է, որ այդ բաժնեմասը ՀՀ ի կողմից չի տնօրինվելու, կուզեն՝ կտան մասնավոր ընկերության, ինչ ուզեն կանեն...

Իսկ դրա ինֆորմացիոն աղմուկը խեղդում են 4 պատանդների արձակման լուրով, բայց նույնիսկ այս դեպքում, դիմացը ինչ-որ սիրիացի տեռորիստներ են ստանում։

Այդ աստիճանի ստորացուցիչ վերաբերմունք են մեզ ցուցաբերում։ Թրամփի միջանցքի դիմաց պիտի բոլոր պատանդներն ազատվեին, անկլավների ու սահմանների բացման հարցերը միանգամից լուծվեին, բայց մեզ ոչ մի զիջում չեն անում, որովհետև մեր քաղաքական համակարգն իրենց վասալն է։

Այսպիսի մեծահոգություն...

Արա Արայան

Դիտվել է՝ 3373

Մեկնաբանություններ