Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Երբ հարևանիդ տունը վառվում է՝ մի ուրախացիր

Երբ հարևանիդ տունը վառվում է՝ մի ուրախացիր
22.01.2026 | 14:01

Հայաստանի հարևան երկրներից ոչ մեկը այնքան լավ չգիտե Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությունն ու նրա իրական սահմանները, որքան՝ Իրանը, այսինքն, Պարսկաստանը, առավել ևս՝ նրա իշխանավորները։

Հազարավոր տարիներ ապրելով կողք-կողքի, անգամ ժամանակ առ ժամանակ ընդհանուր կայսրության տարածքում, նրանք լավ պիտի հիշեին Արցախի և Ուտիքի տարածքները, Խաչենի, Խամսայի մելիքությունների տարածքը։ Բայց դա չխանգարեց շնորհավորանքներ հղել Ադրբեջանի իշխանությանը, երբ նրանք, 2020 թվից սկսած, երկու անգամ հարձակվեցին և օկուպացրին Արցախի Հանրապետության տարածքները՝ մասսայաբար տեղահանելով նրա բնիկ հայ բնակչությանը։

Իսկ հիմա այդ տարածքները կօգտագործեն իրենց դեմ, որպես ռազմական պլացդարմներ՝ Իրանը և՛ մեկուսացնելու, և՛ նրա դեմ մարտական գործողություններ վարելու համար։

Երբ հին ու բարի հարևանիդ տունը վառվում է, երբեք մի ուրախացիր, քանի որ քամին այդ կրակը կբերի նաև քո տունը:

Վահրամ Օհանջանյան

Դիտվել է՝ 8667

Մեկնաբանություններ