Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Եկեք տրամաբանենք, թե ինչ է կատարվում մեր փողերի հետ

Եկեք տրամաբանենք, թե ինչ է կատարվում մեր փողերի հետ
05.02.2026 | 12:50

Ենթադրենք՝ դուք ունեք նորմալ աշխատանք, սպիտակ աշխատավարձով, որը նստում է բանկային ձեր հաշվին։

Այդ գումարը մարդկանց ճնշող մեծամասնությունը հաշվից միանգամից չի հանում, այսինքն բանկերը հնարավորություն ունեն դրանք «պտտացնելով» ձեր փողերի հաշվին իրենց համար եկամուտ ստանալու։

Բայց... որպեսզի կարողանաք ձեր օրինական սեփականություն հանդիսացող փողն օգտագործել, ձեզ ստիպում են ուղղակի կամ անուղղակի լրացուցիչ վճարումներ անել. ուզո՞ւմ եք կանխիկացնել, ուրեմն ձեզնից տոկոս կպահեն, ուզո՞ւմ եք քարտով ծախսել, ապա քարտի համար տարեկան գումար վճարեք + միջնորդավճարներ կքերեն քարտով գնումների ժամանակ։

Այս ամենին զուգահեռ, հիշեցնեմ, բանկերը շարունակում են հաշվի վրա ձեր ունեցած գումարները «պտտացնել» ու ձեր փողից շահույթ ստանալ։

ՈՒ հիմա նիկոլենք հետևողական ձևով տանում են ամեն ինչ նրան, որ կանխիկն ընդհանրապես հանեն շրջանառությունից. այսինքն այս քիչ նկատելի, բայց համատարած քամելուն ավելանալու է նաև տոտալ վերահսկողությունը ձեր բոլոր ծախսերի՝ սկսած խոշոր գնումներից մինչև, ասենք՝ ամսական քանի կիլո միս է ուտում ձեր ընտանիքը կամ ինչ դեղեր եք գնում։

Թե բա՝ «լավ լուր»...

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 3944

Մեկնաբանություններ