Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Իրանական կողմի թիրախավորման տակ է հայտնվել տարածաշրջանի ռազմաքաղաքական ու տնտեսական ողջ նյարդային համակարգը

Իրանական կողմի թիրախավորման տակ է հայտնվել տարածաշրջանի ռազմաքաղաքական ու տնտեսական ողջ նյարդային համակարգը
12.03.2026 | 13:40

Իր դեմ սկսված այս պատերազմում Իրանի դիրքորոշումը հասկանալի է: Պարզ է, որ նա չի փորձելու անվերապահ հաղթանակի հասնել ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ։ Բայց փոխարենն ամեն ինչ անելու է՝ բոլոր կողմերի համար այս պատերազմը չափազանց թանկ, քաոտիկ և նյարդային դարձնելու համար: Որպեսզի ինչ-որ պահից սկսված ոչ ոք չցանկանա այն շարունակել։

Այդ իսկ նպատակով, իրանական կողմի թիրախավորման տակ են հայտնվել ոչ միայն ռազմական օբյեկտները, այլ նաև նավթային ենթակառուցվածքները, ծովային բեռնափոխադրումները, օդանավակայանները, բանկերը, վարչական ու դիվանագիտական օղակները և այլն: Մի խոսքով՝ տարածաշրջանի ռազմա-քաղաքական ու տնտեսական ողջ նյարդային համակարգը՝ փորձելով այդ կերպ պաշտպանել իր ռազմավարական շահերը:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 3130

Մեկնաբանություններ