ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Արցախը, այո, հանձնել է Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը

Արցախը, այո, հանձնել է Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը
25.03.2026 | 12:46

Ինքն է, որ գալով իշխանության՝ բանակցային գործընթացը վերսկսել է «զրոյական կետից», բանակցությունները տարել փակուղի, ինքն է մերժել կարգավորման համեմատաբար ձեռնտու առաջարկությունը, ինքն է նպատակային հայտարարել՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Ինքն է պատերազմ բերել ու այդ պատերազմը կառավարել այնպես, որ հայկական զինուժը ծանր կորուստներ կրեց ու պարտվեց:

Նիկոլ Փաշինյանն է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել է ադրբեջանական: Դրա հետևանքով է, որ Արցախի հայությունը հայտնվեց ադրբեջանական 9 ամսվա բլոկադայի մեջ, այդ թվում՝ Արմինե Մոսիյանն ու իր զավակը: Փաշինյա՛նն է, որ իր կառավարության ծրագրում գրել է, թե «Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է», բայց մատը մատին չտվեց, երբ 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ԼՂՀ ՊԲ ուժերին 10-ից 12 անգամ գերազանցող զորքով դիմեց հարձակման: Այո, ինքն է հանձնել Արցախը՝ Նիկոլ Փաշինյանը, և հիմա ո՞ւմ վրա է մուննաթ գալիս:

Հա, ու անկախ ամեն ինչից՝ մանկահասակ զավակի մոտ կնոջ վրա հարձակվելը այն աստիճանի տգեղ պահվածք է, որ էլ ասելու չէ: Չնայած, ինչ ասես, հանրությունն արդեն ինչ պետք էր՝ ասաց:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ.

Ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանը «չելենջ» է անում, մարտահրավեր, էլի, թե՝ «սա ասեք, այն ասեք, Իսպանիայի մայրաքաղաքը որն է...»: Իսկ ինքը կարո՞ղ է ուղիղ եթերում, մեկ անգամից, առանց կողմնակի օգնության, առանց վախենալու ասել, թե որն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքը։

Դիտվել է՝ 3509

Մեկնաբանություններ