«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Մեզ քաղաքավարի մերժում են, և հերթական անգամ փլուզվում են եվրոպական պատրանքները

Մեզ քաղաքավարի մերժում են, և հերթական անգամ փլուզվում են եվրոպական պատրանքները
29.10.2026 | 10:15

Հայաստանը երկարաժամկետ հեռանկարում կարող է հայտնվել Եվրամիության անդամ երկրների շարքում, սակայն դա կախված կլինի նրա հետագա զարգացումից։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ «Իմ տեսլականն այն է, որ 30 տարի անց Եվրամիությունը կունենա շուրջ 40 անդամ պետություն»,- ասել է Ստուբը։ Նրա խոսքով՝ այնպիսի երկրների անդամակցությունը, ինչպիսիք են Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանան այդ երկրները։

Իսկ ինչո՞ւ ոչ` 50 կամ 80 տարի անց։ Եվ ընդհանրապես, արդյո՞ք ԵՄ-ը ֆիզիկապես գոյություն կունենա 30 տարի անց։ Անձամբ ես խիստ կասկածում եմ դրանում և՝ ոչ միայն ես:

Ըստ էության, մեզ քաղաքավարի մերժում են, և հերթական անգամ փլուզվում են եվրոպական այն պատրանքները, որոնցով ապրում էին հայաստանցիներից ոմանք՝ լայն բացած աչքերով և իրականության զգացողությունը կորցրած, անկեղծորեն հավատալով, թե Հայաստանը շուտով կդառնա Եվրամիության անդամ։

Այս պարագայում շատ հետաքրքիր կլինի լսել, այսպես կոչված, «եվրահայերին», որոնք ճղում էին իրենց՝ ազդարարելով Հայաստանի` ԵՄ-ին մոտալուտ անդամակցության մասին։

Եվս մեկ հիշեցում․ եթե ԵՄ անդամակցությունը մեզ հնարավոր է երբևէ իսկապես սպասվում է՝ 30 տարի անց կամ ավելի ուշ, ապա Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից կարող է իրականություն դառնալ արդեն ընդամենը մի քանի ամսից։

Իրականում, Հայաստանի՝ դեպի ԵՄ շարժվելու այս ամբողջ կեղծ ներկայացումը ոչ միայն կունենա տնտեսական հսկայական հետևանքներ Հայաստանի համար, այլև ուղղակի սպառնալիքներ կստեղծի Հայաստանի Հանրապետության աշխարհաքաղաքական կայունության համար՝ երկիրը գցելով թուրք-ադրբեջանական տանդեմից լիակատար կախվածության մեջ։

Իսկ եթե սա ձեզ չի անհանգստացնում, ապա շտապում եմ շնորհավորել ձեզ․ դուք պարզապես Փաշինյանի քարոզչության տակ մնացած մարդ եք։

Արման Աբովյան

Դիտվել է՝ 867

Մեկնաբանություններ