Չկա ավելի նողկալի տեսարան, քան տարբեր «տոնական» օրերին մեծ ու փոքր իշխանավորների այցելությունները հուշահամալիրներ։
2020-ից հետո նողկանքը հազարապատիկ է...
Շատերն են տարակուսած հարցնում, թե ինչու հենց «հունվարի 27-ը» և ո՛չ թե «Սեպտեմբերի 27-ը» կամ գոնե «Նոյեմբերի 8-ը»։ Պատճառը ինչքան էլ որ տարօրինակ կհնչի հենց այն է, որպեսզի այն չասոցացվի Արցախի հետ, պայքարի հետ, ազատագրական տարեգրության հետ...
«Ադրբեջանցիները վիկինգների, էտրուսկների, տրոյացիների և այլոց նախնիներն են…»․ նման «եզրահանգման» են եկել ադրբեջանցի գիտնականները։ Հաջորդիվ՝ վերջիններս, ըստ երևույթին, ադրբեջանական կհայտարարեն նաև սառը օդը...
Օրերս անդրադարձել էի մեր սիրելի, հպարտ պատգամավորուհու` Taguhi Ghazarian -ի հարցազրույցին, որտեղ նա ամենայն համոզվածությամբ պնդում էր ( «դուս էր տալիս» - նոր, ավելի էսթետիկ, ԱԺ-ին հարիր բառապաշարով), որ Արարատը մեզ համար լոկ էսթետիկ բավականություն պատճառող մի գոյացություն է...
«Ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է և կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար»:
Չէ, սրանք Նժդեհի, Անդրանիկի կամ Սուն Ցզիի խոսքերը չեն: Սրանց հեղինակը մեկն է, ով պատերազմում պարտությունը հաղթանակ է համարում...
Սա, մեր մեջ ասած, ուղիղ հետևանքն է այն բանի, որ Արևմուտքը, Եվրամիության ներկայացուցիչները, հիշո՞ւմ եք, գործնականում հայտարարեցին, որ Փաշինյանի իշխանությանը փող են տալիս, որպեսզի Փաշինյանն ու ՔՊ-ն ինչ ուզեն, անեն...
Իրականում այն, ինչ որ մենք տեսնում ենք այսօր, դա զուտ մեր ողբերգության այսբերգի գագաթն է:
Մենք գիտենք, որ կան հոգին վաճառած «քահանաներ», բայց չգիտենք, թե ինչի դիմաց է վաճառվել այդ հոգին՝ դա արդեն այսբերգի ընդերքում է թաքնված...
Ասեմ, որ ես Սպիտակ տանը եղել եմ, շրջել եմ սենյակներով։ Էս էլ՝ ապացույցը։ Լա՜վ հոգնել էի. Սպիտակ տունն ահագին մեծ ա. բայց որոշեցի նկարվել, որ հետո հավատամ։ Նախագահը տանը չէր. էն ժամանակ Քլինթոնն էր, բայց մնացած ամեն ինչ տեսել եմ...
ԵԽԽՎ 2026թ. հունվարի 26-ի թիվ 2633(2026) բանաձևը սոցցանցերով անհարկի նենգափոխված է լուսաբանվում։ Միջազգային իրավական փաստաթղթերի խիստ քաղաքականացվածության մասին անգամ ավելորդ է խոսել, սակայն նույնիսկ այս համատեքստում հիշյալ բանաձևը միանշանակ ամրագրում է բոլորովին այլ դրույթներ...
Ըստ էության, հունվարի 27-ը արհեստականորեն հորինած հիշատակի օր է, որը ոչ մի խորհրդանշական բան իր մեջ չի պարունակում, ավելին, այն ամբողջովին ոչնչացնում է հաջորդ օրը նշվող Բանակի օրվա արժեքը՝ հերթական անգամ հայ մարդու մոտ ստեղծելով արժեքաբանական հերթական բարդույթը...
Ապագայում լավագույն կյանք ունենալու մասին երազների իրականացումը պետք է սկսված լիներ այն ժամանակ, երբ լոկալ հաղթության արդյունքում ծովը թվում էր ծնկներից, բայց իրականում, եթե երկրի կառավարման գործին նաև խոր միտքը մասնակցեր, կտեսներ, որ, Արցախի հարցի ձգձգմանը զուգընթաց, ծովի մակարդակը բարձրանում էր, որն էլ մոտ ապագայում խեղդվելու բացահայտ նշան էր...