Մի քանի օր առաջ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում աշխատող պայմանական թորոսյանարմենները կապարակնքել են Մեղրի քաղաքի Ադելյան փ․ 22 հասցեում (TRIPP-ի անմիջական հարևանությամբ, միգուցե` դրա տարածքում) գտնվող բենզինի և հեղուկ գազի լցակայանը: Առաջին հայացքից, սովորական աշխատանքային գործընթաց: Պայմանական թորոսյանարմեններն օրական տասնյակ կամ հարյուրավոր վարույթների շրջանակներում գործողություններ են իրականացնում` քաղաքացիների հաշիվներն են սառեցնում, գույքն են արգելանքի տակ դնում, վերջիններիս բնակարաններից են «վռնդում», անշարժ գույքեր կապարակնքում: Եվ որևէ «գործ» չի հրապարակայնացվում: Սակայն, «Մեղրիի գործի» վերաբերյալ տեղեկությունը Հարկադիրը որոշել է հրապարակայնացնել` լցակայանի կապարակնքման գործընթացը նկարել, նկարագրել և տեղադրել է իր էջում: Ինչու՞:
Կարծում եմ` խնդիրը Մեղրին է: Գյումրիում, Աշտարակում, Գավառում կամ Դիլիջանում որևէ բենզալցակայան կապարակնքելու գործընթացը Հարկադիրը չի հրապարակայնացնում: Դա նշանակում է, որ մեզ նախապատրաստում են TRIPP-ին, որի տարածքում, վստահ եմ` հայկական լցակայաններ կամ այլ տիպի օբյեկտներ չեն լինելու:
Եվ, ուրեմն, Հարկադիրն առաջիններից մեկն է, ով մեզ մաղթում է «Բարի գալուստ TRIPP»:
Կարեն Հեքիմյան