ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Դոնալդ Թրամփը շարունակում է անլուրջ հայտարարություններ անել

Դոնալդ Թրամփը շարունակում է անլուրջ հայտարարություններ անել
02.11.2026 | 13:07

ԱՄՆ-ի նորագույն պատմության մեջ չի եղել նախագահ, որը Դոնալդ Թրամփից ավելի անլուրջ լինի, իր ոչ հիմնավոր արտահայտություններով այդքան հեղինակազրկած լինի գերտերություն ԱՄՆ-ը։

Թրամփն իր կողմնակիցներին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավելի լավ է լրտեսում Ռուսաստանին և Չինաստանին, քան այդ երկրները՝ ԱՄՆ-ին։ Ռուսաստանի մասին ոչինչ չեմ կարող ասել, գուցե ճիշտ է ասել, սակայն Չինաստանի պահով հաստատ սխալվել է։ Չինաստանի հարյուր հազարավոր, գուցե միլիոնավոր ուսանողներ սովորում են ԱՄՆ-ի առաջատար համալսարաններում, աշխատում են նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ընկերություններում։ ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում կան չայնա թաուններ՝ չինական թաղամասեր, որոնք քաղաք են քաղաքի մեջ: ԱՄՆ-ը իր մեջ ձուլումէ բոլոր ազգերին, սակայն չի կարող ձուլել չինացիներին, որոնք մեծաթիվ են, յուրահատուկ հզոր մշակույթով և ինքնությամբ։ Չինացիները, աշխարհի որ ծայրում էլ լինեն, սիրում են իրենց հայրենիքը և մշակույթը։ Չինացիները գործի նկատմամբ ավելի պատասխանատու վերաբերմունք ունեն, քան՝ ամերիկացիները։ Թրամփի ասածը իրականության հետ կապ չունի, չինացիները հետախուզության ոլորտում էլ ԱՄՆ-ից հզոր են, լրտեսներին ու դավաճաններին ավելի դաժան են պատժում, քան՝ ամերիկացիները։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 8790

Մեկնաբանություններ