Երևի հազիվ մի 6-7 տարեկան էի, երբ առաջին անգամ առնչվեցի մահվան դեպքի հետ։
Մեր հարևան մի տատիկ էր մահացել։ Մերոնք մեզ արգելեցին մի քանի օր դրսում խաղալ...
Էն, որ մարդիկ են մեռնում՝ կանայք ու տղամարդիկ, երեխաներ, ծերեր... էն, որ մարդկանց տներն են ավերվում, ու մարդիկ ընտանիքներով՝ սոված ու ծարավ, փողոցներն են ընկնում, կարծես աշխարհին ավելի քիչ ա անհանգստացնում, քան բենզինի գնի աճը...
Ասում են՝ էսօր հաճախորդի միջազգային օրն ա։
Միանգամից զգացվեց։ Մտա բանջարեղենի խանութ՝ կանաչի առնելու, վաճառողը մեղավոր ձայնով ասում ա՝ կանաչին էսօրվա չի...
Իրար հետևից ռմբակոծվող ու հրդեհվող նավթատարների, նավթի պահեստների ու նավթավերամշակման գործարանների ստեղծած էկոլոգիական ապոկալիպսիսի ֆոնին ծիծաղելի են թվում ցելոֆանե տոպրակների դեմ ընդունված օրենքները...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...