«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Երբ հայտնվում է փողը՝ իրական էությունը դուրս է գալիս ջրի երես

Երբ հայտնվում է փողը՝ իրական էությունը դուրս է գալիս ջրի երես
04.09.2026 | 10:05

Ընդունված է ասել, որ փողը փոխում է մարդկանց։ Այնինչ, հնարավոր է, որ փողը ոչ այնքան փոխում է մարդուն, որքան նրան ազատություն է տալիս՝ վերջապես ցույց տալու, թե ո՞վ է նա եղել այդ ողջ ընթացքում։

Քանի դեռ մարդը կախված է այլ մարդկանցից կամ իր աշխատանքից, կամ ունի աջակցության և նոր հնարավորությունների կարիք՝ նա ստիպված է ավելի զգույշ ու «բարեկիրթ» երևալ։

Նա կարող է զսպել իր բնավորությունը, համբերել, ժպտալ, գնալ փոխզիջումների և հաշվի առնել շրջապատի կարծիքը։

Բայց երբ հայտնվում է փողը, կարգավիճակը և վաղվա օրվա նկատմամբ վստահությունը՝ շատ սահմանափակումներ վերանում են։

Եվ այդ ժամանակ իրական էությունն, ինչպես ասում են՝ դուրս է գալիս ջրի երես:

Առատաձեռն մարդը դառնում է էլ ավելի առատաձեռն։

Համեստ մարդը մնում է համեստ, նույնիսկ մեծ փողեր ունենալու դեպքում։

Իսկ նա, ով միշտ թաքցրել է իր մեծամտությունը, արհամարհանքը կամ եսասիրությունը՝ մի օր այլևս հարկ չի համարում դրանք թաքցնել։

Որովհետև երբ այլևս կարիք չունես որևէ մեկին հաճոյանալու, որևէ մեկին տպավորելու կամ քո տեղը կորցնելու վախ ունենալու՝ սկսում ես քեզ պահել այնպես, ինչպես իրականում կաս։

Եվ հենց այդ պահին է երևում մարդը՝ իր բնավորության ողջ հմայքով։

Այդ պատճառով փողը միայն դրամապանակի փորձությունը չէ։

Երբեմն դա նաև անձի փորձությունն է։

Չէ՞ որ մարդու իրական հարստությունը որոշվում է ոչ միայն նրանով, թե ի՞նչ կարող է իրեն թույլ տալ, այլև նրանով, թե ինչպիսի՞ մարդ է նա մնում հատկապես այն ժամանակ, երբ այլևս ոչինչ չունի ուրիշներին ապացուցելու։

Երևի կարելի է ասել, որ փողը մարդուն չի փոխում․ այն ցույց է տալիս նրա իրական էությունը:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 8970

Մեկնաբանություններ