ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
26.02.2016 | 01:32

...թե ԲՀԿ-ում սկսված փոշիացման երկրորդ փուլի նպատակն առանց այն էլ ահավոր թուլացած Հովիկ Աբրահամյանին թուլացնելն է, որպեսզի վերջինս ապագա խորհրդարանում ԲՀԿ-ի` երկրորդ քաղաքական ուժ լինելու որևէ հայտ չներկայացնի: Մեր տեղեկություններով` ԲՀԿ-ն խորհրդարանական ապագա ընտրություններում մեծ դժվարությամբ կհաղթահարի հինգ տոկոսի շեմը երկու պարզ պատճառով. չի կարողանալու պահել այն էլեկտորատը, որ մնացել է Գագիկ Ծառուկյանի հիշողությունների ավերակների վրա, և երկրորդ` ապագա խորհրդարանում մնացյալ ընդդիմությանը շատ տեղ չի հասնելու, որպեսզի չփորձեն միավորվել՝ ոչ ևս անելով ՀՀԿ-ին:

Դիտվել է՝ 2103

Մեկնաբանություններ