ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
25.11.2016 | 01:25

...թե ՊԵԿ ղեկավարի պաշտոնում Վարդան Հարությունյանի նշանակումն ուշացավ, որովհետև քննարկվում էր նաև «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի եղբորը «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն նշանակելու հարցը. վերջինս, ճիշտ է, Ռուսաստանի հյուսիսային օկրուգում «լավ գործի է», սակայն խնդիրն այս դեպքում աշխարհաքաղաքական է եղել:

Չնայած ասում են նաև, թե նման խնդիր դրված չի եղել, այնուհանդերձ, հայաստանյան կողմն առանձնապես ոգևորված չի եղել այդ հեռանկարից, չի ցանկացել, որ նման մոնստր-կառույցը ղեկավարի ազգությամբ ռուս մենեջեր: Չցանկանալու պատճառներից մեկն էլ, նույն «ասողների» հավաստմամբ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին գլխավոր տնօրեններ Եվգենի Գլադունչիկի և Եվգենի Բիբինի «դառը փորձն» է:

Դիտվել է՝ 6592

Մեկնաբանություններ