ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Շամպինիոնի օգուտն ու վնասը

Շամպինիոնի օգուտն ու վնասը
05.07.2013 | 12:20

Շամպինիոնը մի շարք սննդարար ուտեստների շարքում կարևոր և անփոխարինելի բաղկացուցիչ մաս է կազմում:

Այն ոչ միայն ունի յուրահատուկ համ ու հոտ, այլև անառարկելիորեն օգտակար է մարդու օրգանիզմի համար: Դաշտային շամպինիոնում գոյություն ունեցող սպիտակուցները կարելի է համեմատել մսի և ձվի հետ: Նրանում առկա սպիտակուցները շատ լավ և արագ կլանվում են մադու օրգանիզմում, իսկ 18 ամինաթթուները իսկապես այդ մթերքը դարձնում են անփոխարինելի: Բացի այդ, շամպինիոնները հարուստ են ֆոսֆորով, նատրիումով, կալիումով, B, C, D վիտամիններով: Այս սնկերն իրենց կազմության մեջ պարունակում են նաև այլ օգտակար թթուներ, որոնք բացակայում են բանջարեղեններում և մրգերում: Բուսակերները և նրանք, ովքեր ճիշտ սնվելու կողմնակից են, միսը հեշտությամբ և հաճույքով փոխարինում են սպիտակուցային աղբյուր հանդիսացող շամպինիոնով:

Ի դեպ, սունկն օգտագործելը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ, նվազեցնում է նաև աթերոսկլերոզի առաջացման վտանգը: Սունկը օրգանիզմից հեռացնում է ծանր մետաղները, թունավոր նյութերը և հանդես է գալիս որպես անթիօքսիդանտ: Այս սնկերը շատ արագ կշտացնում են, դրա համար քաղցն հագեցնելու լավ և օգտակար միջոց են: Օրինակ, չոր սունկը խորհուրդ է տրվում ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունների դեպքում:

Սակայն օգուտի հետ միասին սունկը կարող է օրգանիզմին նաև վնաս հասցնել: Նա պարունակում է մեծ քանակությամբ խիթին, որը խոչընդոտում է օգտակար սնուցիչների լիարժեք կլանմանը: Բացի դա, սունկը դժվարամարս է երեխաների օրգանիզմի համար: Չափից շատ սունկ ուտելը կարող է հանգեցնել ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքման:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8636

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ