Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայում բացելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ բանակցությունները, մասնավորապես շեշտել է. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ հյուսիսից, կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից բխող էկզիստենցիալ սպառնալիքի մասին»։               
 

«Գյուղ կանգնի, գերան կկոտրի»

«Գյուղ կանգնի, գերան կկոտրի»
03.07.2015 | 01:23

Հայաստանին 200 մլն դոլարի արտոնյալ վարկի տրամադրումը ՌԴ-ի կողմից և Պերմյակովին ՀՀ-ի դատին հանձնելու որոշումը հայ ժողովրդի հավաքական պայքարի արդյունք է։ Նկատենք, որ մինչև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի զանգվածային ցույցը Ռուսաստանը չէր էլ մտածում ո՛չ Պերմյակովին հանձնելու, ո՛չ էլ ՀՀ-ին արտոնյալ վարկ տրամադրելու մասին։ Ճիշտ են ասում` «գյուղ կանգնի, գերան կկոտրի»։ Իսկ թե ինչպես կկոտրվի սակագնի «գերանը», այս պահին դեռ չի ուրվագծվում, պարզ է միայն, որ 6,93 դրամով բարձրացումը, մինչև անկախ աուդիտի ուսումնասիրությունների ամփոփումը, կփոխհատուցվեն բյուջեի պահուստային ֆոնդից։ Մնում է միայն հասկանալ, թե ինչ միջոցներով։ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը այս հարցին հստակ պատասխան չտվեց։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2134

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ