ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Նախարարներին հիշեցրեց իրենց պարտականությունները

Նախարարներին հիշեցրեց իրենց պարտականությունները
16.09.2016 | 09:08

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի երկխոսությունը կառավարության երեկվա նիստում՝ ընկերություններին արտոնություններ տրամադրելու ծրագրի շուրջ, բացահայտեց, համենայն դեպս այս պահին, որ վարչապետն իրազեկ է գործարար խավի խնդիրներին։ Նա հորդորեց այսուհետ որևէ արտադրողի արտոնություն տրամադրելու դեպքում ներկայացնել, թե ինչ ժամկետում է գործարարի դիմումը լուծում ստանում։ «Դուք գործարարին աջակցող նախարարություն եք և նրա ձեռքը բռնած պետք է տանեք առաջ»,- նկատեց վարչապետը։ Եվ որպեսզի մյուս նախարարները չկարծեն, թե խոսքը վերաբերում է միայն էկոնոմիկայի նախարարին, վարչապետը հավելեց. «Ի դեպ, երբ նիստի սկզբում ես անդրադարձա արտոնյալ բիզնեսի ստուգումներին, չմտածեք, որ դա հատուկ հանձնարարություն էր։ Դա ձեր գործառույթն է, որը պետք է իրականացնեք»։ Ինչ վերաբերում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցմանը, վարչապետը ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանից պահանջեց հստակ նշել օրը, թե երբ կներկայացվեն ուսումնասիրության արդյունքները։ Այս պարզ հարցին տրվեց ոչ պարզ պատասխան. «Պարոն վարչապետ, մենք հանձնաժողովով պետք է հարցն ուսումնասիրենք, քննարկենք...»։ Ինչևէ, վարչապետը ՀԾԿՀ-ի նախագահին, աշխատանքի և սոցիալական հարցերի, էներգետիկայի նախարարներին հանձնարարեց հարցն ուսումնասիրել և կոնկրետ ժամկետներում ներկայացնել իրեն։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1339

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ