Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Հուշագիրը հաստատվեց

Հուշագիրը հաստատվեց
14.04.2017 | 10:18

Եթե այսպես շարունակվի, ապա էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի դեմքը լրատվամիջոցները շուտով կմոռանան։ Ինչպես միշտ, կառավարության երեկվա նիստից հետո նախարարը շենքից հեռացավ հետնամուտքով՝ թեև ասելիք հաստատ կունենար։

«Հայաստանի ներդրողների ակումբը նախատեսում է 2017-ին իրականացնել 300 մլն դոլարի ներդրումային ծրագիր»,- գործադիրի երեկվա նիստում ներկայացնելով կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբի» ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին փոխըմբռնման հուշագրի նախագիծը, ասաց նա։ Եթե նկատի ունենանք, որ նախագիծը ներկայացրեց նախարարը, և այս նախաձեռնության հեղինակները վարչապետ Կարեն Կարապետյանն ու «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, ճանաչված գործարար Սամվել Կարապետյանն են, պետք է ենթադրել, որ նախատեսվող ներդրումային ծրագրերը գլխավորապես իրականացվելու են էներգետիկայի ոլորտում։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2048

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ