Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Վարկի մի մասը կսուբսիդավորվի

Վարկի մի մասը կսուբսիդավորվի
04.05.2017 | 19:37

Տնտեսության գերակա ոլորտների զարգացումը միայն խոսքով չես ապահովի, և կառավարությունը որոշել է գործնական և լուրջ քայլ կատարել։ Օրենսդիրի երեկվա նիստում որոշվեց գերակա ոլորտներում աշխատող և նոր ստեղծվող ձեռնարկությունների` առևտրային բանկերից վերցրած վարկերի որոշակի մասը սուբսիդավորել։ Եթե նկատի ունենանք, որ վերջին վեց ամսում գերակա են բարձր տեխնոլոգիաների ագրո և արտահանող ոլորտները, ապա տվյալ որոշումից վերջիններս հաստատ կշահեն։

«Կարծում եմ` կարևոր գործընթաց ենք սկսում, երկու խոսքով ուզում եմ մեկնաբանել։ Մենք նման քննարկումներ կատարում ենք գյուղատնտեսության ոլորտում՝ կաթիլային ոռոգման այգիներ, գյուղտեխնիկայի լիզինգային սպասարկում։ Մենք պետք է տարվա ընթացքում կանխատեսումներ անենք, որպեսզի 2018-ի բյուջեն համապատասխան միջոցներ նախատեսի»,- նիստում ասաց վարչապետը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2358

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ