«Մենք կարևոր դասեր ենք քաղել և արժեքավոր փորձ ենք ձեռք բերել նախորդ պատերազմից։ Ներկայումս մեր բալիստիկ հրթիռները գտնվում են իրենց դիրքերում, մեր ուժը մնում է անսասան։ Սա ամենահստակ ուղերձն է, որը մենք կարող ենք հղել Միացյալ Նահանգներին` եթե տեղի ունենա հարձակում, մենք կպատասխանենք շոկային, արագ և շատ հզոր հակահարվածով»,- հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին։               
 

Անի Սամսոնյան. Երկա՞ր ենք շարունակելու մեր օրակարգը լցնել «կարկատաններով»

Անի Սամսոնյան. Երկա՞ր ենք շարունակելու մեր օրակարգը լցնել «կարկատաններով»
03.02.2021 | 13:55

Անցած տարի քննարկել ենք դատական օրենսգրքի բարեփոխումների մեծ փաթեթ, հազար անգամ քննարկել ենք՝ ինչպես իրականացնել այդ բարեփոխումները, բայց դուք շարունակում եք զբաղվել դատական բարեփոխումների «կարկատաններով», խորհրդարանում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին դիմեց ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

«Ուզում եմ հասկանալ՝ մենք երկա՞ր ենք շարունակելու այսպես արտահերթ նիստեր գումարել, կամ հերթական նստաշրջաններում հատվածական փոփոխություններ բերել և մեր օրակարգը լցնել այդպիսի «կարկատաններով» », - հարցրեց Սամսոնյանը: Ռուստամ Բադասյանը պատգամավորի գնահատականների հետ չհամաձայնեց: Նրա խոսքով՝ բոլոր գործողությունները բխում են ռազմավարության տրամաբանությունից և գործողությունների ծրագրից: «Մենք ասել ենք, որ դատական համակարգում, բացի բարեվարքության ստուգման մեխանիզմները, խնդիր է նաև համակարգի ծանրաբեռնվածությունը, մեծ խնդիր ունենք դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու մասով: Եթե ունեք այլ մոդել, առաջարկում եմ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որը «կարկատաններով» չի լինի», - ասաց նախարարը:

«Տպավորություն է, որ այդ գործողությունները բխում են ոչ թե ռազմավարությունից, այլ, օրնակ, երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներից», - արձագանքեց Սամսոնյանը:

Դիտվել է՝ 9427

Մեկնաբանություններ