ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը հստակ հրահանգ է Բաքվի կողմից

Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը հստակ հրահանգ է Բաքվի կողմից
15.10.2025 | 19:04

«Հայ եկեղեցու կողմից վերջին 150 տարիների ընթացքում իրականացված գաղափարախոսությունն ու դիվերսիաները, ընդհանուր առմամբ, թյուրքական աշխարհի դեմ ուղղված գաղափարախոսության մի մասն են կազմում...»,- երեկ հայտարարել էր Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորներից Նասիբ Մահամալիևը։

Ադրբեջանցի պատգամավորը նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Հայ եկեղեցու առաջնորդը և նրա առաջնորդության տակ գտնվող բոլոր եկեղեցական գործիչները չէին ցանկանում ընդունել պարտությունը և վրեժխնդրության զգացումով կոչ էին անում հասարակությանը վրեժխնդրության՝ սերմանելով սադրանքի ոգի. «Այս սադրիչ քաղաքականությունը շարունակվում է նաև հիմա։ Հետևաբար, Փաշինյանը պետք է լուրջ, սկզբունքային դիրքորոշում ցուցաբերի այստեղ։ Ճիշտ է, վերջերս Փաշինյանը լիովին բացահայտել է Հայ եկեղեցու իրական դեմքը, հայ ժողովրդին ցույց է տվել Եկեղեցու ամենալուրջ խնդիրները և, դիմելով եկեղեցական հավատացյալներին ու հայ հասարակությանը, հայտարարել է, որ Գարեգինը պետք է հեռացվի Հայաստանի կաթողիկոսի պաշտոնից»։

Մինչ այս ադրբեջանցի պատգամավորի հայտարարությունը՝ Փաշազադեի ելույթի մասին գրառում էի արել երկու օր առաջ։

Փաստերը ցույց են տալիս․ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը հստակ հրահանգ է Բաքվի կողմից։ Ադրբեջանը երկարաժամկետ կտրվածքով նպատակ ունի գաղափարական ոչնչացման ենթարկել հայ պետությունը և հայ հանրությանը։ Այդ նպատակին էլ ծառայեցվում է իրենց Նիկոլ Փաշինյանը և նրա «Քանդենք պետությունը» կուսակցությունը։

Բացի այդ, Եկեղեցին միակ կառույցն է, որը ինստիտուցիոնալ և միջազգային առումով խոսում է Արցախի հարցի, էթնիկ զտման, ինչպես նաև մեր մշակութային ու հոգևոր ժառանգության մասին։ Եկեղեցու դեմ պայքարը պետք է դիտել բացառապես այս համատեքստում:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2496

Մեկնաբանություններ