«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Կրակի միջից շագանակներ հանելու արվեստը

Կրակի միջից շագանակներ հանելու արվեստը
18.12.2025 | 17:53

ՀՀ իշխանությունների եւ նրանց սազանդար ուժերի նենգամիտ տրամաբանությունն ու ճարպկությունը հասնում է աճպարարության ճշգրտության։ Ամիսներ շարունակ ոտնատակ տալով իրավական բազմաթիվ նորմեր՝ միջամտում են եկեղեցու ներքին գործերին, արդարադատության հուղարկավորմամբ ազատազրկում են բարձրաստիճան չորս հոգեւորականի, կոմպրոմատների չարահնար կիրառմամբ Վեհափառ Հայրապետի դեմ հանում են մի շարք եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների, պետական սադրիչ միջամտությամբ եւ քողարկված սպառնալիքով տորպեդահարում են եպիսկոպոսական ժողովի կայացումը, իշխանական բարձր հովանավորությամբ նախկին հոգեւորականների խումբ են ստեղծում՝ թույն ու թարախ թափելով ամենատարբեր հոգեւորականների հասցեին, հանրային հեռուստաընկերությունն ու ազգային ժողովի ամբիոնը ստի ու կեղծիքի տարածման գործիք են ծառայեցնում Մայր Աթոռի եւ նրա գահակալի դեմ։ Այսքանից հետո դեռ մեղադրում են քաղաքական եւ հասարակական գործիչներին, որոնք հայտարարել են պաշտպանելու Մայր Աթոռը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին իշխանական ասպատակությունների դեմ։

Այո’, դուք ասպատակություն եք կազմակերպել՝ առջեւի շարքերում տեղակայելով ձեր իսկ կողմից պատանդառված բարձրաստիճան հոգեւորականներին։

Ասպատակիչներից Մայր Աթոռի պաշտպանությունն օրվա հրամայական է։

Ձեր անձնական, խմբակային շահերի համար, իբր թե հանուն պետական անվտանգության, պատրաստ եք տրորել բազմահազար հավատացյալների կրոնական զգացումները, արհամարհել հարյուրավոր հոգեւորականների դիրքորոշումն ու ձեզ հակոտնյա կեցվածքը, անարգել մեր հոգեւոր ծառայությունն ու կենսագրությունը։ Դուք գործում եք մեր Սուրբ Եկեղեցու դեմ։ Ծամածռվելու կարիք չկա։

Դուք չեք կարող պարտադրանքով կառավարել մեր միտքը, մեր խոսքը, մեր զգացումները, մեր ազատությունն ու իրավունքները։ Դուք չեք կարող ձեր չափանիշներով որոշարկել մեր առաքելության կերպն ու ընթացքը։ Դուք չեք կարող պետությունն ու եկեղեցին անասնաֆերմայի վերածել։

Տ Ռուբեն վարդապետ Զարգարյան

Դիտվել է՝ 1640

Մեկնաբանություններ