2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով՝ տեղեկացնում է ԱՍՀ նախարարությունը: «Բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին խնդրում և կոչ ենք անում մինչև 2026 թ․ մարտի 5-ը ներկայացնել վճարման եղանակի փոփոխության դիմումներ՝ առցանց՝ https://online.ssa.am հարթակի միջոցով կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում։               
 

Իոսիֆ Բրոդսկու առաջին դատավարությունը

Իոսիֆ Բրոդսկու առաջին դատավարությունը
08.02.2026 | 18:09

(դրվագ)

18 փետրվարի, 1964 թիվ:

Դատավոր.- Դուք ինչո՞վ եք զբաղվում:

Բրոդսկի.- Բանաստեղծություններ եմ գրում: Թարգմանում եմ: Ես կարծում եմ…

Դատավոր.- Ոչ մի «ես կարծում եմ»: Կարգին կանգնեք: Մի՛ հենվեք պատին: Նայե՛ք դատարանին: Պատասխանեք դատարանին, ինչպես որ հարկն է (ինձ): Անմիջապես դադարեցրե՛ք գրի առնելը: Այլապես կհեռացնեմ դահլիճից: (Բրոդսկուն) Դուք մշտական աշխատանք ունե՞ք:

Բրոդսկի.- Ես կարծում էի, որ բանաստեղծություն գրելը մշտական աշխատանք է:

Դատավոր.- Պատասխանե՛ք ճշգրիտ:

Բրոդսկի.- Ես բանաստեղծություններ էի գրում: Ես կարծում էի, որ դրանք կտպագրվեն: Ես կարծում էի…

Դատավոր.- Մեզ չի հետաքրքրում ձեր «ես կարծում էի»-ն: Պատասխանեք: Ինչո՞ւ Դուք չէիք աշխատում:

Բրոդսկի.- Ես աշխատում էի: Ես բանաստեղծություններ էի գրում:

Դատավոր.- Դա մեզ չի հետաքրքրում: Մեզ հետաքրքրում է, թե Դուք ինչ հաստատությունների հետ եք կապված:

Բրոդսկի.- Ես պայմանագրեր ունեի հրատարակչության հետ:

Դատավոր.- Այդպես էլ պատասխանեք: Դուք այնքան պայմանագիր ունեիք, որ դրանցով կարող էիք ապրե՞լ: Թվարկեք, ինչ պայմանագրեր, ե՞րբ, ո՞ր ամիսներին, ի՞նչ գումարի չափով…

Բրոդսկի.- Ճշգրիտ չեմ հիշում: Բոլոր պայմանագրերը իմ փաստաբանի մոտ են:

Դատավոր.- Ես Ձեզ եմ հարցնում:

Բրոդսկի.- Մոսկվայում լույս է տեսել երկու գիրք՝ իմ թարգմանություններով: (Թվարկում է):

Դատավոր.- Ինչքա՞ն է ձեր աշխատանքային ստաժը:

Բրոդսկի.- Մոտավորապես…

Դատավոր.- Մեզ չի հետաքրքրում «մոտավորապես»-ը:

Բրոդսկի.- Հինգ տարի:

Դատավոր.- Որտե՞ղ եք դուք աշխատել:

Բրոդսկի.- Գործարանում, երկրաբանական արշավախմբերում…

Դատավոր.- Ինչքա՞ն ժամանակ եք աշխատել գործարանում:

Բրոդսկի.- Մի տարի:

Դատավոր.- Իբրև ի՞նչ:

Բրոդսկի.- Իբրեւ ֆրեզերային հաստոցի մոտ աշխատող բանվոր:

Դատավոր.- Իսկ առհասարակ ի՞նչ մասնագիտություն ունեք:

Բրոդսկի.- Բանաստեղծ եմ, բանաստեղծ-թարգմանիչ:

Դատավոր.- Իսկ ո՞վ է ընդունել, որ Դուք բանաստեղծ եք: Ո՞վ է Ձեզ դասել բանաստեղծների շարքը:

Բրոդսկի.- Ոչ ոք: (Առանց մարտահրավերի) Իսկ ո՞վ է ինձ դասել մարդկային ցեղի շարքը:

Դատավոր.- Իսկ Դուք սովորե՞լ եք դա:

Բրոդսկի.- Ի՞նչը:

Դատավոր.- Որ բանաստեղծ լինեք: Չե՞ք փորձել ավարտել մի բուհ, որտեղ պատրաստում են… Որտեղ սովորեցնում են…

Բրոդսկի.- Ես չէի կարծում… Ես չէի կարծում, թե դա ձեռք է բերվում կրթությամբ․․․

Ռուսերենից թարգմանությունը՝ Յ․ Խաչատրյանի

Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 1870

Մեկնաբանություններ