ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

ԳԴ-ն ընթացք է տվել Հայկ Դեմոյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանը

ԳԴ-ն ընթացք է տվել Հայկ Դեմոյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանը
18.10.2026 | 12:14

Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի՝ եկեղեցու դռան փեղկի գնման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդմանը, Armenia Today-ին հաստատել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Դեմոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներով գնման առնչությամբ հաղորդում է ներկայացրել դատախազություն։ Նրա պնդմամբ՝ «հայկական եկեղեցու դռան փեղկ» ներկայացված փայտե քանդակը կասկածելի ծագում ու վավերականություն ունի, իսկ գնումն իրականացվել է կոռուպցիոն սխեմայով։ Հաղորդմամբ նա պահանջել է նախաքննություն սկսել, կալանք դնել բարձրաստիճան պաշտոնյաների գույքի վրա և կանխել դռան փեղկի մյուս մասի հնարավոր գնումը։ «Նույն հանցավոր եղանակով պատրաստվում են պետական միջոցների հաշվին գնել անհայտ ծագում ունեցող դռան փեղկի մյուս մասը»,- հայտարարել է Դեմոյանը։

Armenia Today
Դիտվել է՝ 2102

Մեկնաբանություններ