ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
03.11.2026 | 00:07



Պիտի սիրեմ Քեզ, Տե՛ր, իմ զորությո՛ւն։

Տերն իմ հաստատիչն է, իմ ապավենն ու իմ Փրկիչը։
Աստված իմ Օգնականն է, և ես հույսս Նրա վրա եմ դրել.
Իմ ապավենն է, իմ փրկության եղջյուրն ու ինձ ընդունողը։
Օրհներգելով պիտի կանչեմ Տիրոջը և իմ թշնամիներից պիտի ազատվեմ։

(Սաղմոս 17:2-4)

Դիտվել է՝ 1656

Մեկնաբանություններ