Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Շատերի դեպքում ոչ միայն օգգ-ն զրոյին է մոտ, այլև վնասակարության գործակիցն է պետք հաշվել

Շատերի դեպքում ոչ միայն օգգ-ն զրոյին է մոտ, այլև վնասակարության գործակիցն է պետք հաշվել
21.09.2026 | 16:59


1995 թվականին ԱԺ ձեւավորումից հետո ներդրվեց պրոֆեսիոնալ խորհրդարանի մոդելը եւ այդ ժամանակ էլ սահմանվել է պատգամավորների միասնական պետական աշխատավարձ։
Մինչ այդ (1991-1995) ԳԽ պատգամավորների մեծ մասը խորհրդարանում աշխատել են ոչ մշտական հիմունքներով եւ նիստերին մասնակցելու համար ստացել են միայն փոխհատուցումներ եւ գործուղման ծախսեր։
1998 թվականին պատգամավորի աշխատավարձը եղել է 45-50 հազար դրամ եւ եթե հաշվի առնենք, որ այդ ժամանակ 1 դոլարը 500 դրամ էր, ապա ստացվում է, որ պատգամավորի աշխատավարձը եղել է մոտ 100 դոլար։
Արդեն օրինակ՝ 2007 թվականին պատգամավորի աշխատավարձը եղել է 300,000 դրամ, 2012 թվականին՝ եղել է 331,100 դրամ, 5-6 տարվա ընթացքում ավելացել է 10%-ով։
1998-2017թթ. ընկած ժամանակահատվածում ԱԺ պատգամավորների լրացուցիչ փոխհատուցումներն ու պարգեւավճարները կարգավորվել են հստակ օրենսդրական սահմանաչափերով
եւ փոքրիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք զգալիորեն տարբեր են 2018-ից հետո համատարած պարգեւատրումների պրակտիկայից։
Այս ժամանակահատվածում պատգամավորին՝ իր պատգամավորական գործունեության իրականացման (ծախսերի) համար տրվել է ֆիքսված գումար՝ 50 հազար դրամ, ինչը 2021 թվականի ընտրություններից հետո հեղափոխական իշխանությունները ավելացրել են 5 անգամ՝ դարձնելով 250 հազար դրամ։
Փաստորեն, մինչեւ 2018 թվականի ժողովրդական, թավշյա, ոչ բռնի, սիրո եւ այլն եւ այդպես շարունակ հեղափոխությունը, կանոնավոր պարգեւավճարների համակարգ գոյություն չի ունեցել, պատգամավորները ստացել են հիմնականում տարեվերջյան 13-րդ աշխատավարձը՝ մեկ ամսվա պաշտոնական դրույքաչափի 100%-ը (մեկ աշխատավարձի չափով)։
Այժմ պատգամավորի աշխատավարձը 661,400+250,000+ անսահման քանակի պարգեւավճարներ, հիշում եք՝ միայն անցյալ տարեվերջին այն կազմել է 3 միլիոն դրամ, իսկ թե ինչքան է եղել ողջ տարվա ընթացքում՝ նայեք բազմամիլիոնանոց հայտարարագրերը։
Այս տարին նույնպես պարգեւավճարներով է սկսվել եւ անպայման այդպես էլ կավարտվի, որպեսզի շատ հետ չգնամ՝ հուլիսին՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ մեկ աշխատավարձ, սեպտեմբերին՝ Անկախության օրվա առթիվ մեկ աշխատավարձ, դե աչքդ թարթես՝ նորից Ամանոր է եւ ես առաջարկում եմ ոչ թե 3 միլիոն, այլ գոնե մի 6-7 միլիոն տան (բա ոնց, տաղանդներին՝ ըստ արժանվույն) մինչեւ նորից աչքդ թարթես ու 2027-ն է ու արդեն 1 միլիոն 497 հազար դրամ աշխատավարձ ստացող պատգամավորներ կունենանք։
Չզարմանաք, որ ժողովրդի պատգամն իրականացնողները, նույն իրենք պատգամավորները վաղն ասեն, որ ժողովուրդն է պահանջում, որ իրենք եկած-չեկած չլսված ու չտեսնված պարգեւավճարներ ստանան, որ մի տուն առնելուց հետո անպայման մտածեն երկրորդի, երրորդի մասին, որ կոստյումն ու ժամացույցը տեղը-տեղին լինի ու կապ չունի, որ շատերի դեպքում ոչ միայն օգգ-ն զրոյին է մոտ, այլև վնասակարության գործակիցն է պետք հաշվել։
Ինչ լավ է, որ ես եւ իմ սերնդակիցները գործիչներ ու ինչու ոչ՝ տաղանդավոր քաղաքական գործիչներ տեսանք, այդ թվում անկախ Հայաստանում ու կներեք, այսօրվա որոշ անիմաստ ճամարտակող դատարկ տակառները, որ նաեւ ագահ են եւ ոչ օրինապաշտ, իսկական գործիչների հետ եզրեր չունեն համեմատության, թե չէ Լյուդմիլա Հարությունյանը, Հենրիկ Իգիթյանը, կամ Ռաֆայել Ղազարյանն էլ էին պատգամավոր (էլի անուններ կան) մածեմածիկա», ու «սեԿտեմբեր» կամ՝ «կպի գործերիդ» բառաֆոնդն ունեցողներն էլ։

Սուսաննա Մուրադյան
Դիտվել է՝ 171

Մեկնաբանություններ