ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ասում են…

Ասում են…
15.04.2026 | 15:39

Զարմանալի է՝ Թրամփն ասաց, որ ոչ ոք իրեն չի ասել՝ Իրանը կարող է փակել Հորմուզի նեղուցը։

Յուրաքանչյուր ռազմական խաղային տեսության ժամանակ, որին ես մասնակցել եմ, առաջին բանը, որ մենք ենթադրել ենք, այն էր, որ Իրանը դա կանի։

Մենք հիմա գտնվում ենք այնպիսի դիրքում, որտեղ թույլ ենք և գործնականում կորցրել ենք մեր ունեցած լծակներն ու նախաձեռնությունը։

Հիլարի Քլինթոն

ԱՄՆ նախկին պետքարտուղար

Դիտվել է՝ 276279

Մեկնաբանություններ