«» Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է․«Ամերիկայի նպատակը մեկն է՝ կլանել Իրանը։ Այսինքն՝ կրկին Իրանը դնել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական վերահսկողության տակ։ Եվ սա կապված չէ միայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահի հետ, և կապված չէ հենց այն անձի հետ, ով այսօր նախագահ է։ Սա Ամերիկայի քաղաքականությունն է»։               
 

Մեզ օգնականներ են պետք, որ դառնացած պահերին քաղցր ժպիտներ ու վանիլե փխրուն հայացքներ շռայլեն

Մեզ օգնականներ են պետք, որ դառնացած պահերին քաղցր ժպիտներ ու վանիլե փխրուն հայացքներ շռայլեն
12.01.2026 | 17:03

Մեզ օգնականներ են պետք։ Շատ են պետք։ Նույնիսկ լիաթոք ծիծաղելիս և ուրախանալիս են պետք, որ ընկերաբար կօգնեն ու մեր ծիծաղների հալալ կեսը լիարժեք կդարձնեն իրենցը։ Գուցե մեր ծիծաղների դեղահաբն այդ պահին իջեցնի մեկի բարձրացած ճնշումը։

Մեզ օգնականներ են պետք, որ դառնացած պահերին քաղցր ժպիտներ ու վանիլե փխրուն հայացքներ շռայլեն, մի քիչ մեղր բառեր խառնեն մեր ծորուն դառնությանը։

Մեզ օգնականներ են պետք, որ գլուխները երբեմն զոռով մտցնեն մեր ներսի գաղտնի անկյուններն ու տեսնեն` ինչքան անիմաստ ու անպիտան հոգսեր, գլխացավանքներ ենք հավաքել այնտեղ։ Շարքային նկուղների պես, երբ ամեն անպիտան իր անընդհատ լցվում է այնտեղ...

Երբեմն շուրջներս ամեն ինչ սառույցով է պատվում։ Սիրտը, ձեռքերը, բառերը, մտքերն ու ասֆալտ չտեսած մեր անհարթ ճամփեքը։

Մեզ օգնականներ են պետք, որ հասկանում են սառույցների լեզուն։ Գիտեն` որտեղից են բարակ ու որտեղից են ջարդվում դրանք։

Մեզ օգնականներ են պետք, որոնց հանդիպելիս հաճախ կզգանք Աստծո տաք ներկայությունը, հատկապես այն պահերին, երբ անաստված բուք է, անխնա ցրտեր, և արևն ուշանում է համառորեն ...

Ժաննա Հայրապետյան

Դիտվել է՝ 3004

Մեկնաբանություններ