«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

ՏՏ ոլորտի հարկային արտոնությունները կմեղմեն արտագաղթը

ՏՏ ոլորտի հարկային արտոնությունները կմեղմեն արտագաղթը
14.03.2014 | 15:19

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Այսպիսով, ՏՏ ոլորտում գործող նորաստեղծ ձեռնարկություններին, որոնք կունենան ոչ ավելի քան 15 աշխատող, պետությունը կազատի բոլոր հարկատեսակներից՝ սահմանելով շահութահարկի զրոյական դրույքաչափ և թողնելով միայն եկամտահարկի նվազեցված 10 տոկոսանոց հարկը: Ակնկալվում է, որ այս նախաձեռնության շնորհիվ Հայաստանում տարեկան կստեղծվի տեղեկատվական տեխնոլոգիաների 40-60 նոր ձեռնարկություն։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է, որ ՏՏ ոլորտի զարգացման կարևորագույն անկյունաքարերից մեկը Հայաստանում տեխնոլոգիական ձեռներեցությունը զարգացնելն է՝ խրախուսելով երիտասարդներին գործարարությամբ զբաղվել. ՙՀՀ կառավարության ծրագրով մինչև 2018 թվականը ՏՏ ոլորտում մենք մոտ 500 ձեռնարկություն պետք է ստեղծենք, և սա խրախուսման կարևոր գործիք է։ Հուսով եմ, որ այս փոփոխությունը երիտասարդներին կմղի դեպի գործարարություն։ Կարծում եմ նաև, որ այս որոշումը որոշակիորեն կմեղմի արտագաղթի խնդիրը, որովհետև հիմնականում Հայաստանից արտագաղթում են փորձառու՝ 8-10 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետները, ովքեր իրենց համար տեխնոլոգիական աճ չէին տեսնում։ Այժմ նրանց համար հնարավորություն է ստեղծվում, որպեսզի սեփական ձեռնարկությունները կազմավորեն և փորձեն իրենց ռեալիզացնել Հայաստանում՚։
Կարեն Վարդանյանը կարծում է, որ օրենքը դեռ պետք է սկսի գործել, որից հետո կարելի է տեսնել, թե ինչպիսի փոփոխություններ են անհրաժեշտ, ինչը պետք է խրախուսվի և այլն։ Ըստ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենի՝ ՏՏ ոլորտը, ի տարբերություն մյուս գերակա ուղղությունների, տարեկան 20-25 տոկոս աճ է արձանագրում, և կառավարությունը շատ լավ հասկանում է, որ այստեղ ՙխաղադրույք՚ կատարելը իրոք կարող է արդյունք տալ։
Հիշեցնենք, որ ՏՏ ոլորտը Հայաստանի կառավարության կողմից գերակա ճյուղ է հայտարարվել 2000 թվականին: 2008-2012թթ. ընթացքում ոլորտում գրանցվել է մոտ 23 տոկոս միջին տարեկան աճ:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ