«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Էլեկտրոնային կառավարումն ու հայկական ՏՏ ընկերությունները

Էլեկտրոնային կառավարումն ու հայկական ՏՏ ընկերությունները
20.11.2015 | 01:34

Օրերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանին և ԻՏՁՄ գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ: Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային ծրագրերին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանից հետաքրքրվեցինք հանդիպման մանրամասների մասին։ Պարոն Վարդանյանը տեղեկացրեց, որ կառավարության ղեկավարի հետ քննարկվել է տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքների հարցը։ Հիշեցնենք, որ 2019-ին Հայաստանում է կայանալու ՏՏ ոլորտի ամենամասշտաբային միջոցառումներից մեկը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը։ Կառավարությունը և միությունը վճարումներ են կատարում այդ իրավունքը ստանալու համար։ Կառավարությունը 49 մլն դրամ հատկացնելու որոշում է ընդունել, շուտով այդ վճարումը կկատարվի։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ՏՏ ոլորտի միջազգային խոշոր միջոցառում է, որն իր շուրջն է համախմբում տեխնոլոգիական ոլորտի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներին, հասարակական կառույցների ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ներդրման աշխատանքների ընթացքին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպելու վարչապետի այցելությունը գործող լաբորատորիաներից մեկը, որպեսզի կառավարության ղեկավարը տեսնի՝ ինչպես են աշխատում լաբորատորիաները։ Բացի այդ, կողմերը պայմանավորվել են 2016 թ. ընթացքում համատեղ լաբորատորիաներ ստեղծելու մասին։ Մասնավորապես, որքան ԻՏՁՄ-ն ներդրումներ կազմակերպի լաբորատորիաների ստեղծման ուղղությամբ, նույն չափով իր մասնակցությունը կունենա նաև կառավարությունը։
Նշենք, որ այսօր օրակարգում են էլեկտրոնային ծառայությունները, համակարգերը հնարավորինս ներդաշնակեցնելու, ավելի մատչելի և հեշտ կիրառելի դարձնելու հարցերը։

Եվ Հովիկ Աբրահամյանի հետ ԻՏՁՄ ներկայացուցիչները խոսել են նաև Հայաստանի էլեկտրոնային կառավարմանը հայկական ՏՏ ընկերությունների մասնակցությունը խթանելու խնդրի մասին։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ