«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Ինչպես դիմումն է, այնպես էլ պատասխանն է

Ինչպես դիմումն է, այնպես էլ պատասխանն է
31.10.2020 | 20:31

Պատերազմի 35-րդ օրն աջակցության խնդրանքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակով դիմեց ՌԴ նախագահին։ ՌԴ արտգործնախարարությունը դրան արձագանքեց և ասաց, որ 1997-ին ստորագրված պայմանագրի համաձայն օգնություն կտրամադրվի, երբ ռազմական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի տարածք։


Այս նամակից ու համապատասխան արձագանքից հետո միանգամից այնքան վերլուծաբան, քաղաքագետ, ռազմագետ «ծնվեցին», որ ակամայից մտածում ես, թե այս «պոտենցիալն» ունենալով, ինչպես է, որ ավելի շուտ թուրքերի ու ադրբեջանցիների «հախից» չենք եկել։ Բոլորը, չգիտես ինչու, մտնում են հայտարարությունների տողերի տակն ու ամեն մեկն իր մտածածն է այնտեղ փորձում գտնել։ Իրականում պաշտոնական հայտարարությունները, հատկապես այսպիսի դեպքերում ընդամենը քողածածկույթ են։ Այն, ինչ որոշվում ու իրականացվում է, բարձրաձայն չի ասվում, չեն կարող դրանք հայտարարություններով արվել։ Այնպես որ, հանգիստ թողեք այդ հայտարարությունները, կարևորն արդյունքն է։ Առաջիկա օրերին պարզ կլինի, թե ռուսական կողմի աջակցությունն ինչպիսին կլինի։


Իսկ մինչ այդ ընդամենը պիտի փաստել, որ ինչպես դիմումն է եղել, այնպես էլ արձագանքն է։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը դիմել է Հայաստանի սահմանների անվտանգությունն ապահովելու համար, Ռուսաստանն էլ պատասխանել է, թե նման վտանգի դեպքում աջակցություն կլինի։
Այլ բան է, եթե Փաշինյանը դիմեր նաև հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու խնդրանքով, ահա այդ պարագայում ռուսական կողմն իրեն իրավունք կվերապահեր նաև Արցախի տարածքում ռազմական գործողություններին խառնվել։ Հակաահաբեկչական գործողության իրականացումը ճանաչված-չճանաչված պետություն, դիվանագիտական հարաբերություներ ունենալ-չունենալ չի հարցնում։ Հակաահաբեչականան պայքարը միջազգայնորեն ճանաչված իրավական նորմ է։
Մինչդեռ դրել ու ակտիվ քննարկում, բանավիճում, հայհոյում ենք միմյանց, «նեղանում» Ռուսաստանից։ Իսկ նամակ ու արձագանքի հետ կապված ընդամենը հիշենք հայտնի միտքը․ «Чтобы правильно задать вопрос, нужно знать половину ответа»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9184

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ