Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Տոտալիտար վարչակազմը նոր փուլ է մտնում՝ մարդկանց շրջանում բացահայտ վախ տարածելով

Տոտալիտար վարչակազմը նոր փուլ է մտնում՝ մարդկանց շրջանում բացահայտ վախ տարածելով
09.12.2025 | 12:32

Այն, ինչ տեղի ունեցավ Mihran Hakobyan-ի հետ, վկայում է այն մասին, որ գործ ունենք քաղաքական վենդետաների դասական դրսևորումների հետ, քանի որ, բացի քաղաքական խոսքից, նա որևէ այլ քայլ չի կատարել, որ թիկունքից գաղտագողի հարված ստանար։ Դե, սկզբունքորեն, մեջքից են խփել, քանի որ ճակատ-ճակատի հաստատ չէին համարձակվի։

Մարդն օրը ցերեկով հասարակական վայրում խուլիգանական հարձակման է ենթարկվել զուտ նրա համար, որ քաղաքական խոսք է ասել, քննադատել է իշխանություններին։ Ըստ էության՝ հերթական անգամ համոզվում ենք, որ տոտալիտար վարչակազմը նոր փուլ է մտնում՝ մարդկանց շրջանում բացահայտ վախ տարածելով։

Բնականաբար, սա հատուկ մշակված տակտիկա է, որով իշխող վարչախումբը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել և ընդդիմադիր խոսքը լռեցնել՝ ցույց տալով, որ վարչական ու իրավական մեթոդներից զատ, յուրաքանչյուրս կարող ենք նաև «պատահաբար» փողոցային նման բանդաների թիրախում հայտնվել։

Ի դեպ, ասեմ՝ բոլոր տոտալիտար համակարգերն իրենց իշխանության վերջին շրջանում նմանօրինակ վարքագիծ են դրսևորում։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 4292

Մեկնաբանություններ