Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կլինեն երկուշաբթի կայանալիք Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարության գլխավոր հյուրերը։ Այցի հիմնական նպատակը, սակայն, Հնդկաստանի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունների առաջմղումն է: Սա տեղի է ունենում Եվրոպայի համար բարդ շրջանում, երբ Դոնալդ Թրամփը սպառնացել է սրել առևտրային պատերազմը եվրոպական դաշնակիցների հետ՝ Գրենլանդիային տիրանալու մտադրությանը դիմադրելու համար:               
 

Մեծ Քրդստան՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հովանավորության ներքո

Մեծ Քրդստան՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հովանավորության ներքո
07.02.2025 | 17:19

Աշխարհաքաղաքականության ոլորտում որոշումներ կայացնելիս կամ էլ ուրիշների կայացրած որոշումները և նրանց համապատասխան գործողությունները գնահատելիս՝ պետք է առաջնորդվել շահ vs կորուստ կամ օգուտ vs վնաս տեսակի առկա ու սպասվելիք բալանսներով և խուսափել իներցիոն տեսակի արդեն անհիմն դարձած նկատառումներից։

Շահ vs կորուստ կամ օգուտ vs վնաս տեսակի գնահատականներ տալու ժամանակ էլ պետք է հստակ տարբերություն դնել տակտիկական և ստրատեգիական նկատառումների միջև, առաջնորդվելով այն մտքով, որ բոլոր տակտիկական օգուտները չէ, որ ստրատեգիական օգուտ են բերում, և անորոշության պայմաններում ժամանակավոր բնույթի տակտիկական նահանջները կարող են ստրատեգիապես արդարացված լինել և այլն։

Այս իմաստով մեր ներկա վիճակը հասկանալու տեսանկյունից շատ կարևոր է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կատարվող տակտիկական և ստրատեգիական բնույթի քայլերը հասկանալը։

Բացի դրանից, այդ նույն տեսանկյունից կարևոր են նաև Թուրքիայի հետ առնչված մյուս պետությունների քայլերը, որոնք նրան թուլացնելու կամ ուժեղացնելու տարբեր չափերի պոտենցիալներ ունեն։

Մասնավորապես, այս առումով, անկախ Սիրիայում Ռուսաստանի կրած ակնհայտ վնասներից ու ներկա իշխանությունների հետ նրա հարաբերություններից, որոշ նկատառումներով ներկայում այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները ստրատեգիապես կարող են վճռորոշ հետևանքներ ունենալ և՛ թուրքական, և՛ ռուսական կողմերի համար։

Այս իմաստով, Իսրայելի հետ միասին Արևմուտքի պլանով Թուրքիային մղելը դեպի Սիրիայի հյուսիսը գրավելը և Իդլիբի միջոցով Ասադին տապալելը ունեն հեռուն գնացող ստրատեգիական հետևանքներ։

Պարզվում է, որ այդ պլանի հիմնական նպատակը տարածքային ամբողջականությունը պահպանած ֆեդերատիվ Սիրիան է, իսկ հարցի մեխը՝ երկրի ռեսուրառատ հյուսիս արևելքում քրդական ավտոնոմիայի ստեղծումը, որը որպես հարևան կունենա Իրաքի հյուսիսում արդեն ստեղծված ռեսուրառատ քրդական ավտոնոմիան։

Դրանցից հյուսիս էլ, ամբողջ Հայկական լեռնաշխարհով մեկ տարածված Քրդստանի Թուրքիայում եղած կտորն է, իսկ ԱՄՆ-ի և Իսրայելի մտահղացումն էլ՝ հայելու նման պարզ, այն է՝ ստեղծել Մեծ Քրդստան իրենց հովանավորության տակ։

Մի հանգամանք, որը Թուրանի գաղափարի վրա խաչ քաշելուց բացի, կտրուկ կերպով կթուլացնի նաև Թուրքիային, որը, բնականաբար, ձեռնտու կլինի Ռուսաստանին, իսկ մենք էլ կունենանք Քրդստան անունով հարավային հարևան՝ իր նոր որակի անորոշություններով, հնարավորություններով ու ռիսկերով լի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 19525

Մեկնաբանություններ