Մեզ Աստծուց հեռացնողը մեր մեղքերն են: Իսկ Աստծուց հեռու լինել նշանակում է դեռևս մահվան ստվերում գտնվել:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսը այդպես էլ ասաց.«Եթե չհավատաք որ Ես եմ, կմեռնեք ձեր մեղքերի մեջ» (Հովհ. 8, 24):
Այո՛, Հիսուսին չհավատացողը և նրան Տեր ու Փրկիչ չնդունողը դեռևս գտնվում է մահվան կապանքներում ու նրա հովիվը սատանան է, որ իր հետ էլ դժոխք կտանի:
Բայց Հիսուսը եկավ, որպեսզի Սատանայի գործերը քանդի և Իրեն հավատացողներին մահվանից դեպի կյանք տեղափոխի:
Ըստ Աստծո խոստումի ամեն Նրան հավատացող չի կորչի, այլ հավիտենական կյանք կստանա ու այլևս մահն ո ւգերեզմանը իշխանություն չեն ունենա Քրիստոսին հավատացողներին համար:
Ու ինչպես Հիսուս հարություն առավ մեռելներից, այդպես էլ իրենները, պետք է հարություն առնեն Հարության օրը: Եվ այս խրատները գրվեցին, որպեսզի զգուշանանք սատանայի խորամանկություններից և հեռու մնանք մեզ Աստծո սիրուց պատնեշող մեղքերից ու անօրենություններից:
*Մտքումդ պի՛նդ պահիր, որ դու շատ մեղքերում ես մեղավոր: Անտոն Մեծ
Չար խոսքերի սովորությունը չար գործերի ճանապարհն է: Անտոն Մեծ
Քո մեղքերի համար անդադար վշտացիր, որպես թե տանդ մեջ հանգուցյալ ունես: Անտոն Մեծ
*Ո՛վ բազմապատկում է խոսքերը, նա չի կարող զերծ մնալ մեղքերից:
Անտոն Մեծ
*Սիրելի՛ս, փախչո՜ւմ ես կրակից, որ մարմի՞նդ չայրվի. փախիր մեղքերիցդ, որ մարմինդ հոգուդ հետ մեկտեղ չայրվեն անշեջ կրակում: Հայր Եսայի
*Մա՛րդ՝ քո կատաղի թշնամիները չեն քնում, նրանք անդադար քո կործանման մասին են մտածում. դու ևս անհոգ մի՛ եղիր: Հայր Եսայի
*Ամեն օր քննիր՝ կատարածդ մեղքերը, աղոթիր դրանց համար և Աստված քեզ դրանք կների: Հայր Եսայի
*Առաքինության պսակը սերն է, մոլորության պսակը՝ սեփական մեղքերի արդարացումը: Հայր Եսայի
*Վա՜յ այն մարդուն, որ չի ուզում փախչել յուրաքանչյուր մեղքից: Հայր Եսայի
*Երբ քեզ սկսի տանջել նախանձը, մտածիր որ մենք բոլորս Քրիստոսի մարմնի անդամներ ենք, և ինչպես պատիվը, այդպես էլ անպատվությունը բոլորիս համար ընդհանուր է ու կձերբազատվես դրանից:
Հայր Եսայի
*Մեղքը սատանայից էլ զորավոր է, որովհետև այն լուսո հրեշտակից նրան սատանայի վերածեց:
Իսիդոր Պելուս
*Նախանձը դա չարության սկիզբն է, մահվան մայրը, մեղքի դուռը և ամեն չարիքի արմատը:
Գրիգոր Նյուսացի
*Որքան մարդ մոտենում է Աստծուն, այնքան նա իրեն մեղավոր է ճանաչում, քանզի Եսայի մարգարեն տեսնելով Աստծուն, իրեն պղծաշուրթ անվանեց:
Հայր Մաթոյ
*Եթե մեղք գործելիս ամաչում ես քո նման մեղավոր մարդկանցից, որ չտեսնեն քեզ, ուրե՜մն ինչքան առավել պետք է վախենաս Աստծուց, որ սրտիդ բոլոր գաղտնիքներն է տեսնում:
Հայր Եվագր
*Հեռո՛ւ մնա մեղքի փոսից, քանզի մինչև քեզ գլորելով կբերեն մոտ, ժամանակ կունենա Տիրոջը աղաղակելու:
Հայր Պիմեն
*Ո՛վ, իր մեղքերը փոքր է համարում, ընկնում է ավելի մե՛ծ մեղքի մեջ:
*Մեղավորին սիրի՛ր, բայց ատիր նրա գործերը:
Իսահակ Ասորի
*Աստվածաշնչի ընթերցանությունը մեծ պահապան է մեղքերից:
Հայր Էպիֆան
*Մենք չենք կարող մեղավոր մտքերին, որպեզի չգան դրանք, բայց կարող ենք դիմադրել և քշել դրանց:
*Չկա՛ ավելի ահավոր մեղք, քան ապրել սեփական կամքով՝ արհամարհելով Աստծո կամքը:
(անանուն)
*Դևերի ղեկավարը անկյալ հրեշտակն է, իսկ մոլորությունների գլուխը՝ շատակերությունը:
Հովհաննես Կղեմաքոս
*Սատանան կարիք ունի մնայն դեպի մեղքը ուղղված առաջին քայլերին:
Հայր Հերոնիմոս
*Մեղքի մտածմունքը ծնվում է նայելուց, իսկ մտածմունքից փափագն է ծնվում, փափագից էլ մեղքի հավանությունը, որտեղից էլ իրագործվում է մեղքը: Դո՛ւ սկզբից հակառակ մնա:
Հայր Հերոնիմոս
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից