Ի՞նչ կլինի, եթե ես կամ որևէ այլ քաղաքացի դիմենք Երևանի քաղաքապետարանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին և խնդրենք որպեսզի մեզ որևէ ձևաչափով հատկացնեն կամ վաճառեն նկարում պատկերված փոքրիկ տարածքը: Վստահ եմ` խնդրանքը կմերժվի, առավելագույնն`այնպիսի գին կառաջարկեն, որ հետագա քննարկումն անիմաստ կլինի:
Բերեմ մեկ այլ օրինակ. ի՞նչ կլինի, եթե ես կամ մեկ այլ քաղաքացի Երևանի քաղաքապետին կամ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարին խնդրենք որպեսզի մեզ զեղչեն կամ չեղարկեն ավտոտնակի գույքահարկը: Միանշանակ` խնդրանքը կմերժվի:
Այս աղբը վաղուց «տնավորվել է» այս փոքրիկ տարածքում, որն իրեն ԱՆՎՃԱՐ «տրամադրել է» Երևանի քաղաքապետարանն ու Շենգավիթի վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարը: Աղբը ոչ գույքահարկ է վճարում, ոչ «համատիրության գումար»: Նույնիսկ տարածքի վարձակալության համար չի վճարում:
Փաստորեն, Նոր Հայաստանում Աղբը քաղաքացուց ավելի հարգվա՞ծ է:
Կարեն Հեքիմյան