«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

008 համարանիշի «գաղտնիքը» և իշխանական կողոպուտը

008 համարանիշի «գաղտնիքը» և իշխանական կողոպուտը
01.11.2026 | 12:49

Լոսանջելեսյան հեռուստատեսության ակնարկներից մեկում հայտնվեց հայաստանյան մի կարճ տեսանյութ, որտեղ լրագրողների հարցերից խուսափող ու փախչողը Սպիտակի երկրաշարժի թալանի «հերոսներից» մեկն էր՝ ներկայումս մոլի ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, որի որդին «խելացի» լինելու պատճառով բանակ չի զորակոչվում։ Ավտոմեքենան, որով նրան արագ հեռացրին, բարձր, սև գույնի, արկղատիպ «Մերսեդես» էր, որի համարանիշն ավարտվում էր 008 թվերով։ Այդ թվերը հուշում են, որ այն պատկանում է կամ պատկանում էր «երջանկահիշատակ» Գագիկ Ծառուկյանի ավտոպարկին։ Եվ եթե դա այդպես է, ապա մենք գործ ունենք մի իշխանության հետ, որի արարքները չեն կարող այլ կերպ որակվել, քան դիակողոպտություն։
Հարցն ավելի շատ բարոյական է, քան իրավական։ Եթե մեքենան թալանված էր կամ բռնագանձված, ապա այն պետք է տրամադրվեր որևէ հանրային հաստատության, այլ ոչ թե իշխանության ներկայացուցչին։ Այս դեպքում ես որևէ տարբերություն չեմ տեսնում առաջին թալանի և երկրորդ թալանի միջև։

Վարդան ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ
Դիտվել է՝ 343

Մեկնաբանություններ