Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գազը վառեց-թողեց ժողովրդին

Գազը վառեց-թողեց ժողովրդին
10.04.2015 | 00:59

ԱԺ այս քառօրյան լարված էր, ինչը բնական է. քննարկվում էր «գազի հանձնաժողովի» կատարած աշխատանքը։ Ինչպես ասում են՝ գազը վառեց-թողեց ժողովրդին։ Հիշեցնենք, որ հանձնաժողովը ձևավորվեց սպառողների դժգոհության ալիքի գագաթնակետին, սակայն, ըստ որոշ խոսակցությունների, վերը նշված հանձնաժողովի աշխատանքները չեն նպաստի գազի սակագնի նվազեցմանը։ Այդ դեպքում ո՞ւմ է պետք նման հանձնաժողովը, եթե չի նպաստելու գազի սակագնի նվազեցմանը, ի ցույց չի դնելու Հայաստանում «Գազպրոմի» խախտումները։ Այս հարցն ուղղեցինք ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ։


-Հանձնաժողովը բավականին ծավալուն աշխատանք է իրականացրել, արձանագրվել են մի շարք խնդիրներ և տրվել են գնահատականներ։ Սակայն չմոռանանք, որ ԱԺ-ն պատժող մարմին չէ, այլ օրենսդիր, և հանձնաժողովն էլ իրավապահ մարմին չէ։ Այս հանձնաժողովի խնդիրն էր ուսումնասիրել սպառողների բարձրացրած խնդիրները և հասկանալ, թե իրականում ինչպիսին է իրավիճակը։ Աշխատանքների արդյունքում լուրջ բացահայտումներ են կատարվել, մասնավորապես՝ գազի կորուստների հետ կապված։
-Այդ բացահայտումները կհանգեցնե՞ն նրան, որ գազի գինն իջնի։
-Ես առաջարկել եմ, որ ԱԺ-ի այս քառօրյային ներկա լինի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, քանի որ այդ հանձնաժողովի սահմանած մեթոդաբանությամբ է հաստատվում գազի գինը։
-Իսկ ի՞նչ եք կարծում, էլեկտրաէներգիայի սակագինն առաջիկայում կբարձրանա՞, ինչպես նշում է մամուլը։
-Կարծում եմ՝ այս տարի ոչ։ Ո՛չ։


Ճեպազրույցը՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ