ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Փորձելու եմ մոտիվացնել մարդկանց, որպեսզի մասնակցեն ընտրություններին

Փորձելու եմ մոտիվացնել մարդկանց, որպեսզի մասնակցեն ընտրություններին
29.04.2026 | 12:01

Կան մարդիկ, որոնք որևէ ուժի ներկայացուցիչ չլինելով, որևէ կուսակցական շահ չունենալով, այնուամենայնիվ, մարդկանց կոչ են անում մասնակցել առաջիկա ընտրություններին: Այդ մարդիկ գիտակցում են, որ բարձր մասնակցության պայմաններում իշխանության շանսերը պակասում են: Այդ մարդկանց մոտիվացիաները կարող են տարբեր լինել, բայց կա ընդհանուր մի բան՝ այդ մարդիկ գիտակցում են այսօրվա իշխանության վերարտադրվելու հետևանքները և զգում են ամոթի աստիճանը:

Կան նաև հակառակն անողներ: Նրանք մարդկանց համոզում են, որ իմաստ չունի մասնակցել այդ ընտրություններին՝ տարբեր պատճառաբանություններով: Այդ մարդիկ, կամա թե ակամա, սպասարկում են գործող իշխանության շահերը:

Ընտրություններն այնպիսի գործընթաց է, որ խոշորացույցի տակ են լինում հիմնականում այդ ընտրություններին մասնակցող ուժերը, և դա նորմալ է, բայց երբեմն էլ ուշադրություն դարձրեք, թե կողքից ով ինչ է անում:

Այսօրվանից սկսում եմ գրառումների շարք, որոնցով մարդկանց փորձելու եմ մոտիվացնել, որպեսզի մասնակցեն ընտրություններին: Դրա կարևորությունը գիտակցող բոլոր ընկերներիս առաջարկելու եմ միանալ կամ կիսվել այդ գրառումներով, կամ դա անել իրենց ձևակերպմամբ: Կան բաներ, որ մենք կարող ենք անել, ուրեմն կանենք:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 4676

Մեկնաբանություններ