Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Քիմիայի գծով Նոբեյլան մրցանակը ստացան ամերիկացիները

Քիմիայի գծով Նոբեյլան մրցանակը ստացան ամերիկացիները
10.10.2012 | 14:32

Ամերիկացի գիտնականներ Ռոբերտ Լեֆկովիցն ու Բրայան Կոբիլկան դարձան 2012 թ. քիմիայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրները: Մրցանակը նրանց շնորհվեց G-սպիտակուցների հետազոտությունների համար:

Իրենց գիտական ձեռքբերումների համար գիտնականները ստացան նաև պարգևատրում՝ 80մլն շվեդական կրոն:
Անցյալ տարի նույն մրցանակը ստացավ հրեա գիտնական Դանիել Շեխտմանը՝ պինդ մարմինների կազմվածքի վերաբերյալ գիտական հեղափոխություն անելու համար:

Դիտվել է՝ 5709

Մեկնաբանություններ